Ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը          Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին       «Ուժեղ Հայաստան»-ը ԿԸՀ է ներկայացրել նախընտրական ցուցակը, ովքեր են ընդգրկված    

15 օգոս 2023 19:07

Տեսանյութ.Իշխանության վարկանիշը ցածր է, բայց մյուսներինը համարյա 0 է, կարևորը ոչ միայն ռեսուրս ունենալն է, այլ, թե ինչպես այն օգտագործել

«Հայացք» մամուլի ակումբում քաղտեխնոլոգներ Վիգեն Հակոբյանը և Արմեն Բադալյանը խոսեցին Երևանի ավագանու ընտրությունների և սպասվող հնարավոր համայնապատկերի շուրջ:

Արմեն Բադալյանը նշեց, որ ուժերի բազմաքանակությունը դեռ չի նշանակում, որ ընտրելու հնարավորությունը մեծ է.«Իշխանության վարկանիշը ցածր է, բայց մյուսներինը համարյա 0 է: Ամեն ինչ պարզ կդառնա, թե ինչպիսի քարոզչություն կիրականացնեն ուժերը: Կլինի գրագետ քարոզարշավ՝ տոկոսը բարձր կլինի: Կարևորը ոչ միայն ռեսուրս ունենալն է, այլ, թե ինչպես ես այն օգտագործում»։

Վիգեն Հակոբյանն էլ ասաց.«Քիչ մասնակցությունը մեծացնում է իշխանությանը «կողմ» տված քվեների տոկոսը, ինչպես եղավ 2021 թվականին` բավականին ցածր մասնակցության պայմաններում ձայների մեծամասնությունը գնաց իշխող ուժին։ Ընտրողները պետք է հասկանան, որ եթե իրենք չեն մասնակցում, կամա թե ակամա իրենք ձայն են տալիս կամ աջակցում են գործող իշխանություններին, իրենք մեղսակից են իշխանության վերարտադրությանը, դա տարրական թվաբանություն է»:
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր