Միգուցե «տասնյակը» Էջմիածնի փոխարեն Գանձասար գնա՞, հայկական սրբությունների իրական պղծnւմն այժմ բռնшզшվթված Արցախում է տեղի ունենում          Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան       Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է, իսկ մենք զորեղ ենք մեր նախանձախնդիր ու բարեպաշտ ժողովրդով    

06 սեպ 2023 14:49

Բաքուն բացահայտ սպառնում է Երևանին. «Պլան Բ» ունի Զանգեզուրի միջանցքի հարցով, եթե Հայաստանը շարունակի իր ապակառուցողական մոտեցում

Բաքուն «Պլան Բ» ունի Զանգեզուրի միջանցքի հարցով, եթե Հայաստանը շարունակի իր ապակառուցողական մոտեցումն այս նախագծի նկատմամբ։ Այս մասին «Ազերթաջ» գործակալության և հունգարական «Մադյար դեմոկրատա» թերթի հետ զրույցում նշել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

«Ինչ-որ պահի այնպիսի զգացողություն է ստեղծվում, որ մենք մոտ ենք աշխատանքն ավարտելուն, երբ հանկարծ, վերջին պահին, Հայաստանը նոր բան է առաջ քաշում, որը նորից գործընթացը տանում է դեպի փակուղի»,- ասել է նա։

Բայրամովի համոզմամբ՝ Երևանի նման մոտեցումը կարող է հանգեցնել նրան, որ բաց կթողնվի սեփական տնտեսությունը շտկելու ևս մեկ շահավետ հնարավորություն, քանի որ «ճանապարհը կարող է պարզապես շրջանցել Հայաստանը»։

«Ադրբեջանը կշարունակի աշխատել այս ուղղությամբ՝ ունենալով «Պլան Բ»։ Իսկ մեզ համար նախագիծը կիրականացվի նույնիսկ առանց Հայաստանի մասնակցության, բայց այս դեպքում նա​​ուղղակի դուրս կմնա շահառուների ցանկից»,- եզրափակել է նախարարը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր