Նոր Նորքում շատ ցանկապատված բակեր, որոնք ինչ-որ մեկի բոստանն էին դարձել, մաքրվել են և ճեմուղի են դարձել

Նա նաև նշեց, որ Նոր Նորքում Տորք Անգեղի արձանին հարակից տարածքում, իրականացնում են Վերածննդի այգու վերակառուցում, որի աշխատանքները վաղը պետք է սկսվեն. «Նոր Նորքում հանրային տարածքների հետ կապված իրականացված միայն վերջին մեկ տարվա ծրագրերը ահռելի ծավալի են: Իրականացնում ենք նաև Նոր Նորքի 5-րդ զանգվածի եկեղեցու հարակից կասկադի կառուցումը»,-ասաց Տիգրան Ավինյանը,, հավելելով, որ շատ և շատ ցանկապատված բակեր, որոնք ինչ-որ մեկի բոստանն էին դարձել, մաքրվել են և ճեմուղի են դարձել։