Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին          Տեսանյութ․Սուրբ Սարգիս զորավարի մասունքակիր աջը Սուրբ Սարգիս եկեղեցում, ով է Սուրբ Սարգիսը և ինչ սխրանքներ է գործել       Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով    

09 սեպ 2023 12:03

Իրանի ԶՈՒ-ն տարածաշրջանում ամենահզոր ՀՕՊ միջոցներն ունեն, ամենաարդիական համակարգերը, եւ մեր թշնամիները լավ գիտեն այդ մասին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ՌԾՈւ հրամանատար, դերծովակալ Ալիռեզա Թանգսիրին հայտարարել է, որ անվիճելի փաստ է, որ Իրանի Զինված ուժերը տարածաշրջանում ամենահզոր ՀՕՊ միջոցներն ունեն, տեղեկացրել է Mehr-ը։


«Այսօր Իրանի Իսլամական Հանրապետության ՀՕՊ բանակային ուժերն ունեն ամենաարդիական համակարգերը, եւ անվիճելի փաստ է, որ մեր Զինված ուժերը ՀՕՊ գերազանց հնարավորություններ ունեն տարածաշրջանում, եւ մեր թշնամիները լավ գիտեն այդ մասին»,- ընդգծել է ծովակալ Թանգսիրին։


Նա Իրանի պաշտպանական հզորությունն անվանել է Զինված ուժերի միասնության եւ համախմբվածության արդյունք։


«Շնորհիվ մեր երիտասարդության եւ հայրենական գիտնականների բարձր ձգտումների՝ մենք դուրս ենք եկել կարգախոսների շրջանակից եւ մտել գործողությունների եւ փորձի ասպարեզ՝ վերածվելով նշանակալի տերության տարածաշրջանում եւ աշխարհում»,- ավելացրել է Թանգսիրին։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր