ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

19 սեպ 2023 16:14

Տեսանյութ.Մեր տան դիմացի տունը հողին հավասարեցրին, երեխաներս նկուղում են, Ամեն ինչ էլ կա, անօդաչուներ կան, գրադ էլ կա. Արցախի բնակիչ

Մեր տան դիմացի տունը հողին հավասարեցրին, երեխաներս հիմա նկուղում են: Այս մասին NEWS.am-ին պատմեց Արցախի բնակիչ Գոհար Հայրիյանը:


«Կրակոցներ են, չգիտենք՝ ինչ անել, երեխաներս հիմա հարեւանների նկուղում են, հարեւաններով մի տեղ ենք հավաքվել: Մեր տնից ձորն է, ձորից վերեւ մի հատ տուն հողին հավասարեցրին: Չենք կարողանում մեկս մյուսին զանգենք, կապերը շատ վատ է»,- պատմեց բնակիչը:


Գոհար Հայրիյանն ասաց, որ Ադրբեջանն ավելի ուժեղ է հարվածում Արցախին, քան՝ 44-օրյա պատերազմին էր. «Էսի վափշէ ուժեղ ա: Ամեն ինչ էլ կա, անօդաչուներ կան, գրադ էլ կա»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր