Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

22 սեպ 2023 17:11

Տեսանյութ.102-րդ բազան, դուրս եկավ՝ Ադրբեջանն ուժով վերցնելու է.Եթե արցախցիները դուրս գան, կնշանակի, այնտեղից դուրս են գալիս ռուս խաղաղապահները

Արցախում ապրողների որոշելիքն է՝ դուրս գալ Արցախից, թե ոչ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:

«Դուրս գալը կնշանակի, որ այնտեղից դուրս են գալիս ռուս խաղաղապահները: Քանի որ Փաշինյանը վեջին մեկ ամսում լծվել է Հայաստանում հակառուսականության քարոզչության եւ գործնական քայլերի սայլին եւ այդ սայլը ինքն է տանում, նշանակում է, որ այնտեղից դուրս գալուց հետո Հայաստանում հերթական անգամ մեղավոր կարգեն Ռուսաստանին եւ խնդիր դրվի ՌԴ-ի հետ չեղարկել բոլոր միջպետական պայմանագրերը,  որոնք առաջին հերթին ռազմական համագործակցությանն է վերաբերում, եւ հարց դրվի ռուսական 102-րդ բազան այստեղից հանելու: Սա այն է, ինը հավաքական Արեւմուտքը եւ թուրքա-ադրբեջանական տանդեմը երազում է»,-ասաց նա:

Նա անդրադարձավ նաեւ այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին»՝ նշելով. «Միջանցքի մասին Էրդողանը եւս խոսեց, որ Փաշինյանը խոստացել է, պետք է տա: իսկ եթե չկա ռուսական բազա, ի՞նչն է խանգարում ադրբեջանական զինուժին ուժով վերցնել այդ ամենը: Փաշինյանն էլ կասի՝ դե պարտվեցինք, բանակն էր մեղավոր: Ես կարծում եմ, որ Ադրբեջանի ռազմական ղեկավարության ծրագրերում խնդիր կա ոչ թե Ջերմուկի, Վայքի ուղղությամբ, կամ Գորիսի, Սիսիանին ուղղությամբ կտրել Հայաստանը, այլ շատ ավելի դեպի արեւմուտքը, այսինքն կտրվի Քելբաջարով մինչեւ Երասխ՝ առնվազն մի քանի մարզ մնալով Ադրբեջանի վերահսկողության ներքո:

Դրան խանգարող մի գործոն կա՝ 102-րդ բազան, դուրս եկավ՝ Ադրբեջանն ուժով վերցնելու է: Իսկ հիմա Փաշինյանի քայլերը միտված են հենց դրան»,-ընդգծեց Հայկ Նահապետյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր