Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

30 սեպ 2023 16:22

Բաքուն «անհիմն և անհեթեթ» է որակել Հայաստանի՝ ընդդեմ Ադրբեջանի հայցը.Ադրբեջանական կողմը կներկայացնի իր դիրքորոշումը համապատասխան դատարանին

Պաշտոնական Բաքուն արձագանքել է Հայաստանի՝ Արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Ադրբեջանի ներկայացված հայցին՝ այն որակելով «անհիմն և անհեթեթ» (չակերտները՝ Tert.am-ի):

«Այն փաստը, որ Հայաստանը չի հրաժարվում Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ իր նկրտումներից, ադրբեջանցիների նկատմամբ ատելություն սերմանելու նպատակով նոր հայցեր է ներկայացնում՝ անտեսելով նշված գործով Միջազգային քրեական դատարանի նախկին որոշումը, բացարձակապես անընդունելի է», - հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։

Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ «Հայաստանը չարաշահում է Արդարադատության միջազգային դատարանն իր նենգ քաղաքական օրակարգով, ինչպես արել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում»։

«Ադրբեջանական կողմը կներկայացնի իր դիրքորոշումը համապատասխան դատարանին, որը կարտացոլի կոնկրետ արձագանքներ Հայաստանի նոր անհիմն պահանջներին»,- հայտարարել է Հաջիզադեն։

Հիշեցնենք որ սեպտեմբերի 28-ին Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի ռասայական խտրականության գործով հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան` Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի պատճառով՝ պահանջելով միջանկյալ միջոցներ կիրառել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր