Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

14 մար 2024 12:47

Եվրախորհրդարանի բանաձևը իրականում դա Ադրբեջանի դեմ «զրպարտչական արշավի» շարունակությունն է, որի ընթացքում «բոլոր փաստերը կեղծվում են». Ադրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը

Եվրախորհրդարանի բանաձևը իրականում դա Ադրբեջանի դեմ «զրպարտչական արշավի» (չակերտները՝ Tert.am) շարունակությունն է, որի ընթացքում «բոլոր փաստերը կեղծվում են». Ադրբեջանի ԱԳՆ-ի արձագանքըՄարտի 13-ին Եվրախորհրդարանում ընդունված «Եվրամիության և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի և Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին» բանաձևը ոչ միայն «անհիմն և կողմնակալ» (չակերտները՝ Tert.am) է, այլև Ադրբեջանի հետ կապված «երկակի ստանդարտի ևս մեկ վառ օրինակ» (չակերտները՝ Tert.am). այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։

«Չնայած բանաձևը ներկայացվում է որպես խաղաղությանն աջակցելու քայլ և իբր նվիրված է Եվրամիության և Հայաստանի հարաբերություններին, իրականում դա Ադրբեջանի դեմ «զրպարտչական արշավի» (չակերտները՝ Tert.am) շարունակությունն է, որի ընթացքում «բոլոր փաստերը կեղծվում են» (չակերտները՝ Tert.am)», - ասել է Հաջիզադեն՝ պնմդելով, թե իբր բանաձևում պարունակվող «անհեթեթ և վիրավորական» (չակերտները՝ Tert.am) հայտարարությունները հստակ ուղղված են «Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանության» (չակերտները՝ Tert.am) դեմ:

«Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին միջամտելու փոխարեն, ավելի օգտակար կլիներ, եթե Եվրախորհրդարանը սկսեր զբաղվել Եվրոպային պատուհասող ավելի լուրջ խնդիրներով», - ասել է Հաջիզադեն:

Նշենք, որ Եվրախորհրդարանի բանաձևն դատապարտում է ադրբեջանական ռազմական ուժերի ներխուժումը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք։

Բանաձևը դատապարտում է ադրբեջանական ռազմական ուժերի ներխուժումը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք և դրա որոշ հատվածների շարունակվող օկուպացիան, ինչպես նաև վերահաստատում է Ադրբեջանի զորքերը Հայաստանի ամբողջ ինքնիշխան տարածքից դուրս բերելու իր պահանջը։ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները մտահոգություն են հայտնում Ադրբեջանի նախագահի և այլ պաշտոնյաների կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող հայտարարությունների, այդ թվում Ադրբեջանը Նախիջևանին կապող արտաքին միջանցք պահանջելու վերաբերյալ։ Բանաձևը շեշտադրում է, որ Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհը պետք է լուծվի հարգելով Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և ևս մեկ անգամ վերահաստատում ԵՄ-ի միանշականակ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու սահմանների անձեռնմխելիությանը։

Բանաձևն ընդգծում է, որ ԵՄ-ն պետք է պատրաստ լինի պատժամիջոցների ռեժիմ սահմանել այն անձանց և կազմակերպությունների նկատմամբ, որոնք սպառնում են Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր