Ճիշտ ժամանակն է կանգնել Հայ Առաքելական եկեղեցու կողքին և գուցե սա մեր վերջին հնարավորությունն է          Տեսանյութ.Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը միացել է Բագրատ Սրբազանին       Որն է տարբերությունը 2018 թվականի և Բագրատ Սրբազանի առաջնորդած այսօրվա շարժման միջև    

09 հոկ 2023 16:19

Ճնշում գործադրեք ձեր երկրների կառավարությունների վրա.Ինչո՞ւ հայ և ադրբեջանցի մարզիկները կարող են մրցել միմյանց հետ, իսկ ռուսներն ու ուկրաինացիները՝ ոչ

Նման ու մի շարք այլ հարցեր է բարձրացրել անվանի ու բազմատիտղոսակիր ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը՝  հոկտեմբերի սկզբին Լոզանում տեղի է ունեցած «Մարզիկների միջազգային ֆորումում», որին մասնակցել է ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը: 
«Սպորտը դեռ միավորո՞ւմ է, թե՞ բաժանում երկրները»,- հարցրել է Արսեն Ջուլֆալակյանը, որ բավականին տպավորիչ, անկեղծ ու անմիջական ելույթ է ունեցել: 
Արսեն Ջուլֆալակյանի ներկայացրել է armsport.am կայքը.
Ինչո՞ւ հայ և ադրբեջանցի մարզիկները կարող են մրցել միմյանց հետ, իսկ ռուսներն ու ուկրաինացիները՝ ոչ
«Ուզում եմ հնարավորինս շատ մարզիկների տեսնել: Ինձ համար շատ դժվար է խոսել, անկեղծ ասած, մտադրություն չունեի այստեղ խոսելու, բայց այս ամբողջ քննարկումից հետո չկարողացա ձեռքերս ծալած նստել և լռել։
Ես Հայաստանից եմ, և հիմա իմ երկրում պատերազմ է։ 120 հազար հայ լքում է իր տունը, իր պատմական հողը. մեզ մոտ մեծ թվով մարդիկ են սպանվել։ Պաշտոնապես մենք նույնիսկ չգիտենք, թե որքան։ Բայց ես չեմ ուզում շատ խոսել այս մասին և ձեզ վրդովեցնել: Ես ուզում էի այս տեղեկատվությունը կիսել այլ երկրների գործընկերների հետ, որպեսզի դուք հասկանաք, թե որքան հստակ եմ ես հասկանում իրավիճակը: Ես ատում եմ պատերազմը, դա ինձ հետ պատահեց, և ես գիտեմ, թե ինչ է դա: Ես դա զգում եմ իմ մաշկի վրա:
Ինձ համար շատ դժվար է ինձ զսպելը։ Ասում են՝ տղամարդիկ լաց չեն լինում, իսկ դուք պատկերացում չունեք, թե ես ինչ եմ զգում: Փորձում եմ ժպտալ, որպեսզի ցույց չտամ, թե ինչ է կատարվում ներսումս։ Շատ եմ ցավում, որ ես՝ այդքան ուժեղ և հայտնի, չեմ կարող ոչինչ անել՝ դադարեցնելու Ադրբեջանի հետ պատերազմն իմ երկրում և օգնելու իմ հայրենակիցներին։
Այն, ինչ ուզում եմ փոխանցել բոլորիդ՝ ձեր երկրների շատ հայտնի մարդկանց, ՄՕԿ-ի նախագահին հետևյալն է՝  Մի՛ արգելեք սպորտը։
Ճնշում գործադրեք ձեր երկրների կառավարությունների վրա, պատերազմներ վարող քաղաքական գործիչների վրա։ Բայց մի պատժեք այլ մասնագիտություն չունեցող մարզիկներին։
Ինձ հարցրին՝ կապվե՞լ եք ուկրաինացի մարզիկների հետ։ Այո, Ուկրաինայից շատ մարզիկների հետ եմ խոսել, քանի որ այնտեղ ընկերներ ունեմ։ Ես երկար տարիներ եմ անցկացրել Ուկրաինայում, դա ինձ շատ հարազատ երկիր է։ Նույնը վերաբերում է Ռուսաստանին։ Շփվել եմ թե՛ Ռուսաստանի, թե՛ Բելառուսի մարզիկների հետ։ Եվ ես գիտեմ, թե ինչպես են նրանք տառապում՝ այս բոլոր երկրների մարզիկները: Իմ երկրից, աֆրիկյան երկրներից…
Իմ մյուս ուղերձը՝ պատկերացնու՞մ եք, թե ինչ կլինի, եթե արգելեք բոլոր երիտասարդ մարզիկներին։ Ի՞նչ կմնա նրանց՝ միայն հանցագործություն։ Էլ ի՞նչ են անելու։ Արևմտյան երկրները «արգելել» են կրթությունը, արգելել են մշակույթը. այժմ սպորտը կարգելվի։ Ի՞նչ է լինելու ապագա սերնդի հետ։ Սրանից հետո ինչպե՞ս ենք նայելու նրանց աչքերին։ Ինչպե՞ս բացատրեմ իմ ընկերներին և գործընկերներին, թե ինչու է նրանց արգելվում մրցել։
Մեկ շաբաթ առաջ Սերբիայում կայացավ ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Այնտեղ բազմաթիվ ռուսներ և բելառուսներ են հանդես եկել՝ այլ երկրների՝ Ալբանիայի, Մակեդոնիայի, Սլովենիայի դրոշների ներքո: Նրանք մրցում էին ուկրաինացիների հետ, և մենք ոչ մի հակամարտություն չենք ունեցել. ունեինք նաև չեզոք կարգավիճակով մարզիկներ։ Հայերն ու ադրբեջանցիները գոտեմարտել են նույն գորգի վրա. այդ պահին պատերազմ էր ընթանում մեր երկրում։ Ինչպե՞ս բացատրել, թե ինչու հայ և ադրբեջանցի մարզիկները կարող են մրցել միմյանց հետ, իսկ ռուսներն ու ուկրաինացիները՝ ոչ։
Սպորտը մարտի դաշտ չէ. Սպորտը պետք է լինի խաղաղ կղզի, հնարավորություն, որի միջոցով մենք կարող ենք կամուրջներ կառուցել։ Այո, կարող է իդեալականացված թվալ, բայց եթե այս կղզին էլ կործանենք, հնարավոր է, որ ընդհանրապես լուծում չգտնենք։ Պետք է ճնշում գործադրել քաղաքական գործիչների, բայց ոչ մարզիկների վրա։ Նրանք սպորտից բացի այլ մասնագիտություն չունեն։ Եթե ​​քանդենք նրանց երազանքը, հետո ինչպե՞ս կբացատրենք նրանց։
Գերմանիայի ներկայացուցչուհին ավելի վաղ նշել էր, որ մենք պետք է հասկանանք, թե ինչու ենք դա անում։ Ուզում եմ ասել՝ ինչպե՞ս բացատրենք կանանց, թե ինչու ենք նրանց արգելում հանդես գալ, եթե նրանք պատերազմի հետ կապ չունեն։ Այո, եթե մարզիկները ներգրավված են պատերազմների մեջ, եթե նրանք ինչ-որ բանում մեղավոր են, բոլոր երկրներում, մենք պետք է պատժենք նրանց։ Բայց ինչո՞ւ պատժել ոչ մի բանում մեղավորություն չունեցող, քաղաքականությունից չհասկացող մարզիկներին, ովքեր չեն կարող անգամ քվեարկել ընտրություններին, քանի որ նրանցից ոմանք 18 տարեկանից ցածր է։ Բայց մենք բոլորին պատժում ենք։ Եվ իմ կարծիքով, սա անարդար է։
Մտածեք այդ մասին. եվս մեկ անգամ դիմում եմ բոլորին և ՄՕԿ-ի նախագահին՝ ճնշում գործադրեք քաղաքական գործիչների վրա, որպեսզի դադարեցնեն պատերազմները»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր