ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Օմանում․ Իրանի ԱԳՆ          «Սա քերելու մշակույթն ամրապնդելուն միտված օրենք է», ՔՊ–ն դեմ քվեարկեց համընդհանուր հայտարարագրման մասին օրենքը չեղարկելուն       Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի այնուհետև կբարձրանա, եղանակն առաջիկա օրերին    

11 հոկ 2023 11:09

ՌԴ-ն թույլ չի տա, որ ՀՀ-ն և Ադրբեջանն ունենան չափից դուրս մեծ անկախություն. Մոսկվայի ցանկացած փորձ՝ վերահաստատել իր գերակա դիրքը Կովկասում, կհանդիպի Թուրքիայի հակազդմանը

Փորձագիտական հանրությունը շարունակում է քննարկել Թուրքիայի դերը Լեռնային Ղարաբաղի հարցում, նաև՝ տարածաշրջանում Անկարայի աճող ազդեցությունը։


Հարավային Կովկասում մեծանում է Թուրքիայի քաղաքական ազդեցությունը՝ «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում կարծիք է հայտնում Բրուքինգս ինստիտուտի վերլուծաբան Ասլի Այդինդաշբաշը՝ շեշտելով, թե հիմքում Անկարայաի ու Բաքվի միջև ամուր ռազմական և տնտեսական կապերն են։


«Սակայն դա բավարար չէ։ Թուրքիան պետք է սերտ հարաբերություններ հաստատի Վրաստանի ու Հայաստանի հետ, և այս երեք երկրները պետք է ամուր տնտեսական կապեր ունենան միմյանց հետ»,- պնդում է նա:


Վերլուծաբանի փոխանցմամբ, սեպտեմբերի 19-ին հարձակումը Լեռնային Ղարաբաղում Բաքուն իրականացրել է ինքնուրույն՝ առանց Անկարայի ռազմական աջակցության: Թուրքիան ցուցաբերել է տեղեկատվական աջակցություն։


«Ռազմական այդ գործողությունը Թուրքիայի հետ համատեղ չէր: Ադրբեջանն այն իրաիանացրել է մեծամասամբ սեփական ռեսուրսներով»,- ասում է Այդինդաշբաշը՝ հավելելով, որ ո՛չ Թուրքիան, ո՛չ Ֆրանսիան չպետք է մաս կազմեն Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, քանզի սատարում են կողմերից մեկին: Հայաստանի ու Ադրբեջանի միջև անհրաժեշտ են ուղիղ բանակցույուններ՝ առնվազն մեկ չեզոք կողմի միջնորդությամբ, որը կարող է լինել, օրինակ, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կամ Վաշինգտոնը:


«Թուրքիայի ներկությունը բանակցային սեղանի շուրջ դժվար դրության մեջ է դնում Հայաստանին, քանզի Անկարան դիտարկվում է Ադրբեջանին մոտ կանգնած երկիր: Նույն պատճառով Ադրբեջանի համար ընդունելի չէ Փարիզի մասնակցությունը բանակցություններին, հատկապես՝ Ֆրանսիայի արտգործնախարարի երևանյան վերջին այցից հետո»,- նշում է Բրուքինգս ինստիտուտի վերլուծաբանը:


Իր հերթին՝ անդրադառնալով Գրանադայում հնգակողմ հանդիպման չեղարկմանը՝ «Քարնեգի Եվրոպա» կենտրոնի վերլուծաբան Թոմաս դե Վաալը «Ամերիկայի ձայնին» փոխանցեց, թե բարդ դիվանագիտական իրավիճակ է:


«Ակնհայտ է, նախագահ Ալիևի առարկությունը հիմնականում վերաբերում էր, ենթադրաբար, ավելի շատ Ֆրանսիային, քան Գերմանիային։ Նրա կարծիքով, Ֆրանսիան որոշակիորեն հայամետ դերակատար է։ [Ալիևը] ցանկություն էր հայտնել հավասարակշռել [Փարիզին]՝ Թուրքիայի մասնակցությամբ, որն ադրբեջանամետ է»,- ասում է դե Վաալը:


Վերլուծաբանը, սակայն, նկատում է՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների արդյունքում Ադրբեջանը քննադատության է ենթարկվել ոչ միայն Փարիզի, այլև՝ եվրոպական մյուս մայրաքաղաքների, ներառյալ՝ Բեռլինի կողմից։ Գերմանիայի արտգործնախարարը ՄԱԿ-ում Ադրբեջանի հասցեին հնչեցրած առավել քննադատական ելույթի հեղինակն էր:


«Այնպես որ՝ այսօր Եվրոպայում Ալիևն ամենից սիրված գործիչը չէ։ Ուստի, միգուցե, նա [Ալիևը] պատրվակ էր փնտրում՝ եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումից խուսափելու համար»,- նշում է Թոմաս դե Վաալը՝ ընդգծելով, թե իրավիճակը հարավկովկասյան տարածաշրջանում շարունակում է մնալ ծայրահեղ անկայուն:


«Քարնեգի Եվրոպա» կենտրոնի վերլուծաբանը հույս հայտնեց, որ Շառլ Միշելի մասնակցությամբ եռակողմ ձևաչափը կվերսկսի իր աշխատանքները․ «Հուսով ենք, Բրյուսելում կայանալիք հանդիպումով առնվազն կշարունակվի Ալիև, Փաշինյան և Շառլ Միշել եռակողմ ձևաչափը, քանզի Բաքվի ու Երևանի միջև այժմ բազմաթիվ կարևոր հարցեր կան կուտակված, որոնք լուծման կարիք ունեն»:


Ազգային անվտանգության հետազոտությունների ինստիտուտի Կովկասի հարցերով վերլուծաբան Գալիա Լինդենշտրաուսի կարծիքով, Լեռնային Ղարաբաղում Հայաստանի աջակցությունը վայելող ուժերի պարտությունը նշանակալի կորուստ է Մոսկվայի համար, որը հիմնախնդրի շուրջ Երևանի ու Բաքվի միջև տասնամյակներ տևած հակամարտությունն օգտագործում էր տարածաշրջանում իր ազդեցությունը պահպանելու համար:


«Առնվազն կարճաժամկետ հեռանկարում սա կազդի Մոսկվայի կարողության վրա՝ ազդեցություն ունենալ Ադրբեջանի և Հայաստանի նկատմամբ։ Բայց հավատացած եմ, երկարաժամկետ հեռանկարում Ռուսաստանը, որի համար այս տարածաշրջանը ունի ռազմավարական նշանակություն, թույլ չի տա, որ Հայաստանը և Ադրբեջանն ունենան չափից դուրս մեծ անկախություն»,- կարծիք է հայտնում Լինդենշտրաուսը:


Փորձագիտները համոզված են, Մոսկվայի ցանկացած փորձ՝ վերահաստատել իր գերակա դիրքը Կովկասում, կհանդիպի Թուրքիայի հակազդմանը: Անկարան շարունակում է խորացնել կապերը Բաքվի հետ՝ ռազմական, տնտեսական ու էներգետիկ ուղղություններով՝ նման կերպ ձգտելով թուլացնել Մոսկվայի դիրքերը տարածաշրջանում:


Միևնույն ժամանակ, ըստ փորձագետների, Թուրքիան և Ռուսաստանն ունեն տարաձայնություններն ու վեճերը հարթելու զգալի փորձ՝ օգտագործելով ընդհանուր շահերը տնտեսական դաշտում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր