Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

19 հոկ 2023 12:58

Թալինում 13-ամյա աշակերտուհին դպրոցի տնօրենի կողմից ենթարկվել է սեռական ոտնձգության

ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Թալինի բաժին է դիմել Արագածոտնի մարզի բնակչուհի 35-ամյա Գոհար Գ.-ն և հայտնել, որ իր 13-ամյա աղջիկը, ով սովորում է Արագածոտնի մարզի դպրոցներից մեկում, դպրոցի տնօրենի կողմից ենթարկվել է սեռական ոտնձգության: Հայտնում է SHAMSHYAN.com-ը:


Աղբյուրի հաղորդմամբ՝ Գոհար Գ.-ն հրավիրվել է ոստիկանության Թալինի բաժին, ով հայտնել է, որ դպրոցի տնօրենը պարբերաբար իր աղջկան կանչել է աշխատասենյակ, շոյել երեխայի մարմնի ինտիմ մասերը և փորձել երեխայի հետ ինտիմ կապ հաստատել: Աղբյուրի տեղեկություններով ոստիկանության Թալինի բաժնում արդեն պարզել են տնօրենի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ:


Թալինի բաժնում ձևակերպված փաստաթղթերն էլ փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր