Գյումրի քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել, կանխվել է հրդեհի տարածումը դեպի կից շինություններ          Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը միակողմանի փակվել է       Իսակովի պողոտայում բшխվել են «Porsche Cayenne»-ը, «BYD»-ն ու «Opel»-ը, կան վիրավnրներ    

31 հոկ 2023 23:07

Իսրայելի բանակը հայտնել Է ՀԱՄԱՍ-ի գումարտակի հրամանատարի ոչնչացման և մեծ թվով մարտիկների սպանության մասին

Իսրայելի բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել Է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գումարտակի հրամանատարի ոչնչացման մասին:

«Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները սպանել են ՀԱՄԱՍ-ի գումարտակի հրամանատար Իբրահիմ Բիարիին․..»,-ասվում է բանակի հաղորդագրության մեջ Telegram ալիքում: Նշվում է, որ նա հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման կազմակերպիչներից մեկն էր:

Բանակը նաև հայտարարել է ՀԱՄԱՍ-ի «մեծ թվով» մարտիկների սպանության մասին, որոնք եղել են գումարտակի ոչնչացված հրամանատարի հետ: Հարվածը հասցվել է գումարտակի ենթակառուցվածքին, որը «վերահսկողություն է սահմանել Գազայի հատվածում քաղաքացիական շենքերի նկատմամբ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր