Տեսանյութ.Տարիքային փոփոխություններ՝ բնավորություն, թե ախտաբանություն          Տեսանյութ.Թբիլիսիում զանգվածային բողոքի ակցիաները վերսկսվել են       Տեսանյութ.Այս պայքարի հաղթանակով կազատագրվենք բոլորս, սպասում ենք ձեզ Հայաստանում․ Բագրատ Սրբազանի կոչը սփյուռքահայերին    

02 նոյ 2023 16:32

Ադրբեջանը 2024թ. պաշտպանության և անվտանգության ծախսերը կհասցնի 3,777 միլիարդ դոլարի, դա ավելին է, քան 2023 թվականին

Ադրբեջանի պետական ​​բյուջեի ծախսերը պաշտպանության և ազգային անվտանգության ոլորտում 2024 թվականին կկազմեն 6 միլիարդ 421 միլիոն մանաթ (3,777 միլիարդ դոլար)։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը։ «Ադրբեջանի հաջորդ տարվա պետբյուջեում պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը նախատեսված են 6 միլիարդ 421 միլիոն մանաթի չափով։
 
Սա 6 տոկոսով կամ 366 մլն մանաթով ավելին է, քան 2023 թվականի հատկացումը»,- ասել է Շարիֆովը խորհրդարանի տնտեսական քաղաքականության, արդյունաբերության և ձեռներեցության խորհրդարանական հանձնաժողովի նիստում 2024 թվականի պետական ​​բյուջեի նախագծի քննարկման ժամանակ։ Նա նաև նշել է, որ միջոցներն ուղղվելու են բանակին, սահմանների հզորացմանն ու այլ գործունեության։
 
Հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխանությունները 2023 թվականի պետական բյուջեում պաշտպանության և ազգային անվտանգության ոլորտի ֆինանսավորումն ավելացրել էին 4,6 տոկոսով՝ հասցնելով 5 մլրդ 320,1 մլն մանաթի (3 մլրդ 129,5 մլն դոլար)։ Պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերի կառուցվածքում 2023 թվականին պաշտպանության ոլորտի կարիքների համար նախատեսված էր 2 միլիարդ 403,4 միլիոն մանաթ, ազգային անվտանգության համար՝ 364,2 միլիոն մանաթ, սահմանային ծառայության կարիքների համար՝ 470,8 միլիոն մանաթ։ Այս տարվա մայիսին Ադրբեջանի կառավարությունը պետբյուջեից լրացուցիչ 1 միլիարդ մանաթ (588,2 միլիոն դոլար) էր հատկացնել պաշտպանության ոլորտում հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր