Սևան-Մարտունի ճանապարհին 18-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է քարերին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս          ԱՄՆ Կոնգրեսում Շվեյցարացի պատգամավորներն կներկայացնեն ԼՂ-ից տեղահանված հայերի վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը       Դոնալդ Թրամփը չեղարկում է Սիրիայի դեմ 2004 թվականից գործող պատժամիջոցները    

13 նոյ 2023 11:25

Տեսանյութ.Իրանական TV-ն Բաքվում կալանավորված ԼՂ գործիչներին ներկայացրել է որպես ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված իսրայելացի գեներալներ

X-ում (նախկին Twitter) ավելի քան 360,000 հետևորդ ունեցող Hareem Shah անունով օգտատերը հրապարակել է Արցախի քաղաքական գործիչների՝ Բաքվում ապօրինի ձերբակալության կադրերը և ներկայացրել դրանք որպես ՀԱՄԱՍ-ի կողմից իսրայելացի բարձրաստիճան գեներալների գերեվարման տեսարաններ։  

«Մի քանի բարձրաստիճան իսրայելացի զինվորականներ ձերբակալվել են ՀԱՄԱՍ-ի (զինյալ կազմակերպություն Պաղեստինում,-խմբ․) կողմից»,- նշել է օգտատերը։ 
Հատկանշական է, որ այդ պնդումով տեսանյութը հայտնվել է նաև իրանական IRINN հեռուստաալիքնի եթերում․ մեկնաբանը կալանավորվող արցախցի գործիչներին ներկայացրել է որպես ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված իսրայելացի գեներալներ։ 
Մինչդեռ այդ կադրերը, որոնք տեղեկատվական տիրույթում շրջանառության մեջ են դրվել ադրբեջանական իրավապահ մարմինների կողմից օրեր առաջ, պատկերում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի և Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի՝ Ադրբեջանի կողմից ապօրինի ձերբակալության տեսարաններ։ 
Տեսանյութն այստեղ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր