Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

02 դեկ 2023 11:50

Տեսանյութ.Իրավիճակը Վերին Լարսում քաղաքական ճնշում է Հայաստանի նկատմամբ. Գեորգի Բովտ

Քաղաքագետ Գեորգի Բովտը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Վերին Լարսի անցակետում ստեղծված իրավիճակը:
Փորձագետի խոսքով՝ դա կարող է լինել ոչ բացահայտ, բայց քողարկված քաղաքական ճնշում Հայաստանի վրա Ռուսաստանի կողմից:
«Սա Ռուսաստանի կողմից քողարկված քաղաքական ճնշում է Հայաստանի վրա՝ Երևանին ակնարկելու համար, որ իր քաղաքականության մեջ Մոսկվային ինչ-որ բան ձեռնտու չէ, դրանք են՝ շփումներ արևմտյան երկրների հետ ռազմական գծով, մի շարք հայտարարություններ Ռուսաստանի հասցեին Հայաստանի ղեկավարության տարբեր ներկայացուցիչներից և Հայաստանի հեռացում ՀԱՊԿ-ին մասնակցությունից։ Մասնավորապես, ՀԱՊԿ վերջին գագաթնաժողովում»,-ասել է Բովտը։
Փորձագետի կարծիքով՝ Ռուսաստանը Հայաստանի կարևորագույն արտաքին առևտրային գործընկերն է։
«Այս ճանապարհից բացի այլ ճանապարհ և ելք Հայաստանը չունի։ Ռուսաստանը Հայաստանի կարևորագույն արտաքին առևտրային գործընկերներից մեկն է։ Այդ պատճառով այդ ուղղությունը շատ կարևոր է, եթե այնտեղ ինչ-որ խցանում լինի, ապա դա ուղղակիորեն կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա»,-եզրափակել է քաղաքագետը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր