Ինչներիս է պետք կանխիկ փողը, կանխիկով մարդիկ կաշառք են տալիս, փակեք էդ խանութը, այդ խանութում պետք է առևտուր չլինի          «Nissan»-ը Նոր Գեղիի դպրոցի մոտ վրшերթի է ենթարկել 13-ամյա տղայի       10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում եմ և աջակցում եմ    

08 դեկ 2023 14:03

Տեսանյութ.Հրազդանում շների սպանդ են արել վերջին դեպքերից հետո, հասարակությունը 2 մասի է բաժանվել

Հրազդանում շների սպանդ են արել վերջին դեպքերից հետո, հասարակությունը 2 մասի է բաժանվելԴեկտեմբերի 7-ին ժամը 22.40-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանություն Հրազդան քաղաքի  բնակչուհուց ահազանգ է ստացվել, որ Միկրոշրջան թաղամասի 59 շենքի մոտ, թափառող շներին կրակում են: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանության լրատվական ծառայությունից։
 
Ըստ Ոստիկանության՝ մեկնած օպերատիվ խմբին կինը հաղորդում է տվել, որ ժամը դեկտեմբերի 7-ին, 22.30-ից մինչև դեկտեմբերի 8-ը ժ.00.30-ն ընկած ժամանակահատվածում Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի տարբեր հատվածներում լսվել են շների ոռնոցներ: Ոստիկանության փոխանցմամբ՝ թաղամասում հայտնաբերվել է 2 սատկած և 1 վիրավոր շուն:
 
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն: Հիշեցնենք, դեկտեմբերի 6-ին Սուրենավանում 7-ամյա երեխա էր մահացել․ թափառող շները դպրոցի ճանապարհին հետապնդել էին մի քանի երեխաների, նրանցից մեկը փախչելիս վայր էր ընկել և մահացել։ 
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր