Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին          Տեսանյութ․Սուրբ Սարգիս զորավարի մասունքակիր աջը Սուրբ Սարգիս եկեղեցում, ով է Սուրբ Սարգիսը և ինչ սխրանքներ է գործել       Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով    

12 դեկ 2023 14:59

Իսկ եթե պայմանավորվածությունն իրականություն չդառնա՞.ՔՊ պատգամավորը՝ հայ գերիների վերադարձի մասին

Հայաստանի ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը չի կարծում, թե Ադրբեջանից հայ գերիների վերադարձի վերաբերյալ համաձայնության մեջ որևէ փոփոխություն լինի:


«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատգամավորը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, թե ինչո՞ւ է ուշանում գերիների վերադարձը:


Պատգամավորը խոչընդոտի մասին որևէ տեղեկություն չուներ:


«Համաձայնությունը ձեռք է բերված, և մենք սպասում ենք գերիների վերադարձին»,-ասաց պատգամավորը:


Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է ուշանում՝ նա ասաց, որ հստակ տեղեկություն չունի, չի կարող ասել՝ ուշանում է, թե չի ուշանում, գուցե չի ուշանում, ուղղակի ժամկետներ կան։ «Համաձայնությունը ձեռք է բերված, երկուստեք հայտարարությունն արված է, չեմ կարծում, որ որևէ փոփոխություն լինի»,-ասաց Հակոբյանը:


Անդրադառնալով հարցին, թե ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29») հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի Հանրապետության ներկայացրած հայտին աջակցություն հայտնելն արդյոք նախապայմա՞ն է եղել Ադրբեջանի կողմից՝ նա ասաց՝ չի կարծում, թե նախապայման է եղել, դա երկուստեք պայմանավորվածության արդյունք է:


Անդրադառնալով հարցին՝ այնուամենայնիվ հնարավո՞ր է, որ պայմանավորվածությունն իրականություն չդառնա՝ Հակոբյանն ասաց. «Առնվազն կա պայմանավորվածություն: Եվ այդ պայմանավորվածության կատարման ժամանակահատվածը կտեսնենք, թե ինչպես է ընթանում»:


Պատգամավորը հույս հայտնեց, որ այնպես չի լինի, որ դա իրականություն չդառնա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր