Ակնկալում ենք՝ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում          Բոլոր զազրախոսները պետք է պատասխան տան․ Բագրատ Սրբազանն անդրադարձել է իշխանականների դեմ հայցերին       ՀՀ զինված ուժերը սպառազինության որևէ խնդիր չեն ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում    

14 դեկ 2023 15:35

Քաղցկեղի հայտնաբերման նոր մեթոդի վրա են աշխատում գիտնականները

Շվեդիայի Գյոթեբորգի համալսարանի հետազոտողները մշակում են քաղցկեղի ախտորոշման նոր միջոց՝ հիմնված գլիկանների՝ օրգանիզմում շաքարի մոլեկուլի կառուցվածքի ուսումնասիրման վրա։ Արդյունքները հրապարակվել են Cell Reports Methods-ում։

Ախտորոշման նոր մեթոդը հիմնված է գլիկանների ուսումնասիրման վրա։ Գլիկանները շաքարի մոլեկուլների կառուցվածքի այն տեսակներն են, որոնք կապված են մարդկային օրգանիզմի բջիջների սպիտակուցների հետ։ Գլիկանների կառուցվածքի փոփոխությունները կարող են վկայել հիվանդությունների առկայության եւ բորբոքային պրոցեսի ընթացքի մասին։ Գիտնականները փորձել են համադրել կառուցվածքային փոփոխությունների տեսակը կոնկրետ հիվանդությունների հետ։

Դրա համար նրանք ուսումնասիրել են մոտ 220 պացիենտների տվյալները, որոնք տառապում էին օնկոլոգիական հիվանդությունների 11 տեսակներով։ Արհեստական բանականության օգնությամբ գիտնականները պարզել են տարբերությունները գլիկանների ենթակառուցվածքում՝ կախված քաղցկեղի տեսակից։ Նման գործիքները, որոնք հիմնված են գլիկանների ուսումնասիրման վրա՝ որպես քաղցկեղի բիոմարկերներ, մինչ այդ արդեն մշակված եղել են գիտնականների կողմից, բայց դրանք բարձր ճշգրտություն եւ հուսալիություն չեն ունեցել։ Նոր տեխնոլոգիան՝ արհեստական բանականության օգտագործմամբ, թույլ կտա բարձրացնել այդ ցուցանիշները։

Նշվել է, որ հետազոտության ընթացքում օգտագործվել են օնկոլոգիական հիվանդություններ ունեցող պացիենտների հյուսվածքների նմուշները։ Սակայն գիտնականները հուսով են, որ ապագայում հնարավոր կլինի հետեւել գլիկանների ենթակառուցվածքի փոփոխություններին արյան կամ թքի անալիզներով։ Հետազոտողները կարծում են, որ այդ արդյունքներին հասնելու համար կպահանջվի մոտ հինգ տարի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր