Տեսանյութ.Երկու արգանդ ունեցող 32-ամյա ամերիկուհին տարբեր օրերի երկվորյակ է լույս աշխարհ բերել
![](https://i.ytimg.com/vi/g7VzOH_H-rE/hqdefault.jpg)
Նա տեղեկացրել է, որ «աղջիկները «որոշել են, որ բավական հազվագյուտ են վիճակագրության համար, որպեսզի իրենց առանձին ծննդյան օրերն ունենան»։
Առաջինը՝ Ռոքսի Լեյլան, ծնվել է երեքշաբթի, տեղի ժամանակով ժամը 07.49-ին։ Չորեքշաբթի ժամը 06.09-ին ծնվել է Ռեբել Լեյքենը։
Հեթչերը 17 տարեկանից իմացել է, որ երկակի արգանդ ունի (արգանդի դիդելֆիզ)՝ հազվադեպ բնածին հիվանդություն, որով տառապում է կանանց մոտ 0,3 տոկոսը։
Հեթչերին ասել են, որ շանսը կազմում է 1։50 միլիոնի։ Վերջին նման դեպքը տեղի է ունեցել Բանգլադեշում 2019թ., երբ 20-ամյա Արիֆա Սուլթանան լույս աշխարհ է բերել առողջ երկվորյակների 26 օր տարբերությամբ։