Մարսելում Ռուսաստանի հյուպատոսության տարածքում պայթյուն է տեղի ունեցել          Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու դատավարությունը հետաձգվել է       Խցանումները նաև եղել են ԱՊՊԱ համակարգի պատճառով, թեթև վթարների դեպքում մարդիկ ժամերով սպասում էին    

29 դեկ 2023 09:58

Ռուսաստանը կօգնի՞ Հայաստանին Բաքվի հարձակման դեպքում. հարց Կոպիրկինին

Ես հիմք չունեմ ասելու, որ ՌԴ–ն կասկածի տակ կդնի Հայաստանի հետ իր դաշնակցային պայմանավորվածությունները, բայց որպես դեսպան չեմ կարող քննարկել նման զարգացումները։ Այս մասին Հանրային ՀԸ-ն եթերում ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ պատասխանելով հարցին՝ Ռուսաստանը կօգնի՞ Հայաստանին Բաքվի հարձակման դեպքում:


«Հայկական կողմից ռուսական բանակցային հարթակում աշխատելու ցանկություն չենք տեսնում։ Մենք չենք կարող ստիպել։ Այնուամենայնիվ, մենք չենք հեռանում այս տարածաշրջանից, հենց այն պատճառով, որ մեզ համար չափազանց կարևոր է, որ այստեղ լինի խաղաղություն և կայունություն։ Ինչու՞ է ՌԴ–ն Հայաստանին, այլ ոչ թե Ադրբեջանին մեղադրում եռակողմ համաձայնագրի չկատարման մեջ»,- ասել է նա։

Կոպիրկինը նշել է, որ նման արտահայտություններ, թե ամեն ինչում մեղավոր է միայն Հայաստանը` ռուսական դիրքորոշումն այսպես չի արտահայտվել։


«Շատ հաճախ հնչում են դրական գնահատականներ ՀՀ–ի հասցեին, որոնք, ցավոք սրտի, չեն լուսաբանվում։ Նաև չի լուսաբանվում էությունը այդ ամենի` որ մենք ամեն ինչ անում ենք, որ այս տարածաշրջանում իրական խաղաղություն հաստատվի, ինչի ուղղությամբ շարունակում են աշխատել»,- ասել է նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր