Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների անցկացման օրերը          Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման խաղաղության և համերաշխության երթին. Արցախի թեմ       Հոգևոր սպասավորները, հավատարիմ հոգևոր առաքելության չեն կարող անտարբեր մնալ իրենց խնամքին հանձնված ժողովրդի անհանգստություններին ու կարիքներին. Գերագույն հոգևոր խորհուրդ    

02 հուն 2024 17:51

Նոր տարին կյանքի գրքի հերթական մաքուր էջն է, ժամանակն է նոր հնարավորությունների, պետք է սկսել գործել

Hayacq.com-ի  Ամանորյա hարցազրույցը ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի դոցենտ, հ.գ.թ. Սոնա Հարությունյանի հետ:
 
-Կարո՞ղ ենք ասել, որ Ամանորը տոների թագուհին է:
-Ժամանակակից աշխարհում նշվում են տարբեր տոներ, սակայն Ամանորը ամենասիրվածն ու սպասվածն է։ Այն համաշխարհային տոն է, համախմբում է բոլորին՝ անկախ ազգությունից, կրոնից, տարիքից։ Տարբերությունը միայն տոնը կազմակերպելու ավանդույթների մեջ է։ Անշուշտ, Ամանորը օրացույցային կարևորագույն տոն է, քանի որ այցելում է ընթացիկ տարվա վերջին օրից դեպի հաջորդ տարվա առաջին օրը։
 
-Ըստ հավատալիքի Նոր Տարվա գիշերը պահված երազանքներն իրականանում են, հավատալ հրաշքների:
-Երազանքների իրականացման հավանականությունը մեծանում է, երբ առաջնորդվում ենք հետևյալ կանոններով․ հստակեցնում ենք ցանկությունը, գրում թղթի վրա, փորձում ենք հնարավորինս պատկերացնել այն, և ամբողջ սրտով ցանկանալ։ Իհարկե, հրաշքներին պետք է հավատալ, որպեսզի իրականանան։
 
-Ամանորը հոգեբանական տեսանկյունից  ի՞նչ առանձնահատկություն ունի:
-Հոգեբանական տեսանկյունից Ամանորը ունի ոգեշնչող առանձնահատկություն, կյանքն ավելի լավը դարձնելու ձգտում։ Ասոցացվում է ուրախության, ջերմ մթնոլորտի, նոր նպատակների հետ։ Նաև պատասխանատու ժամանակաշրջան է՝ նախորդ տարվա ամփոփում և նորի մեկնարկ։  Այն կյանքի գրքի հերթական մաքուր էջ է, որին անհրաժեշտ է խնամքով վերաբերվել։
 
-Նոր տարին նոր սկզբի, հույսի և լավատեսության նշան է: Ի՞նչ անել, որ այդ լավ տրամադրվածության մթնոլորտը պահպանվի:
-Անհրաժեշտ է բացասական մտքերն ու հույզերը բաց թողնել, դրական
տրամադրությամբ պլանավորել նպատակները, գրի առնել ցանկությունները, և հավատալ, որ նոր տարին ժամանակն է նոր հնարավորությունների և սկսել գործել։ Մթնոլորտը պահպանել հնարավոր է, եթե յուրաքանչյուր օրն ընդունել որպես անվերադառնալի հնարավորություն։
 
-Ձեր մաղթանքը մեր ընթերցողներին:
Մաղթում եմ սերը, երջանկությունը և հաջողությունը բառերից վերածվեն իրականության։ Տարին լինի խաղաղ, ներդաշնակ և մեծ ձեռքբերումներով։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։
Hayacq.com

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր