ՌԴ-ն նպատակահարմար չի համարում Ուկրաինայի հարցով բանակցություններին եվրոպական երկրների մասնակցությունը          Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կմնա տնային կալանքի տակ, բայց կկարողանա մասնակցել պատարագների       Իրանը հայտարարել է Իսրայելին զանգվածային հարվածներ հասցնելու մասին՝ ի պատասխան Ալի Լարիջանիի մահվան    

03 հուն 2024 13:37

Մեծամորի ատոմակայանը չի աղտոտում Արաքս գետը. Իրանի ԱԳ նախարար

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հերքել է տեղեկությունները, թե Հայաստանի Մեծամորի ատոմակայանը ռադիոակտիվ նյութերով աղտոտում է սահմանային Արաքս գետը: Այս մասին հայտնում է «Tasnim» գործակալությունը՝ մեջբերելով Իրանի ԱԳ նախարարի խոսքը։

«Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը հերքել է Մեծամորի ատոմակայանի շահագործման հետևանքով Արաքս գետի ցանկացած աղտոտում»,- նշել է նա։

2022 թվականի օգոստոսին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, թե «Մեծամորի ատոմակայանը ամեն օր 12000-16000 խմ ռադիոակտիվ թափոն է լցնում Արաքս գետ»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր