Իշխանության քայլերից մի քանիսի մասով դատական ակտեր Վարչական դատարանից տևական ժամանակ է ունենք          Միկա Բադալյանին կալանավորելու որոշում է կայացվել       Հունիսի 10-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

06 հուն 2024 08:58

Փետրվարի 1-ից ՀՀ քաղաքացիներն Արաբական Միացյալ Էմիրություններ կմեկնեն առանց վիզայի

Փետրվարի 1-ից ՀՀ քաղաքացիներն Արաբական Միացյալ Էմիրություններ կմեկնեն առանց վիզայիՀայաստանի Հանրապետության քաղաքացիները փետրվարի 1-ից կկարողանան Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնել առանց մուտքի վիզայի։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

«Փետրվարի 1-ից ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել, դուրս գալ և տարանցել ԱՄԷ տարածքով առանց մուտքի վիզայի և վճարի։ ՀՀ քաղաքացու անձնագիրը պետք է վավերական լինի նվազագույնը 6 ամիս՝ հաշված ԱՄԷ ժամանելու օրվանից»,- նշել է Բադալյանը։

ՀՀ քաղաքացիներին թույլատրվելու է Արաբական Միացյալ էմիրությունների տարածքում գտնվել առավելագույնը 90 օր՝ յուրաքանչյուր 180-օրյա ժամանակահատվածում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր