Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին          ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր` 2005 տեղամասերի նախնական արդյունքները       «Անկախ դիտորդը» պահանջելու է անվավեր ճանաչել 12/13 և 35/65 տեղամասերի արդյունքները    

06 հուն 2024 13:15

Իրանում մզկիթի վրա կարմիր դրոշ է բարձրացվել՝ ի նշան վրեժի

Իրանում կարմիր դրոշ է բարձրացվել շիաների սուրբ Կում քաղաքի Ջամքարան մզկիթի վրա, հայտնում է Fars գործակալությունը։

Այն հայտնվել է մզկիթի գմբեթին Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, նույն դրոշը բարձրացվել է 2020 թվականին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահից հետո։ 

Ինչպես նշել է ամերիկյան CNBC հեռուստաալիքը 2020 թվականին, շիա ավանդույթի համաձայն կարմիր դրոշները խորհրդանշում են և՛ անարդարացիորեն թափված արյունը, և՛ սպանվածի վրեժ լուծելու կոչը։

Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը Իրանի հարավ-արևելքում գտնվող Քերման քաղաքում պայթյուններ են տեղի ունեցել Սոլեյմանիի մահվան չորրորդ տարելիցի հիշատակին նվիրված բազմամարդ սգո երթի ժամանակ: ԻՌՆԱ գործակալության տվյալներով՝ արդյունքում մահացել է 89 մարդ, որոնցից 12-ը՝ մինչև 15 տարեկան երեխաներ:

Ընդհանուր առմամբ տուժել է 284 մարդ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր