Տեսանյութ.Տրակտորներով բունտը տարածվել է ողջ Գերմանիայում, հարևան երկրների ֆերմերները նույնպես միացել են ցույցերին և ճանապարհների շրջափակմանը
Տրակտորային ապստամբությունը պատել է ողջ Գերմանիան: Ցուցարարները սպառնում են միավորվել և հասնել Բեռլին, հայտնում է MIR 24-ը:
Գերմանացի ֆերմերները «հուղարկավորում են» կառավարության որոշումները գյուղատնտեսության ոլորտում: Ակցիայի մասնակիցները Խորհրդանշական դագաղով շրջել են Բավարիայի Նաբբուրգ քաղաքի փողոցներում:
Հարևան շատ երկրների ֆերմերները միացել են Գերմանիայում գործադուլներին, ցույցերին և ճանապարհների շրջափակմանը:
Հաղորդվում է, որ այս շաբաթավերջին Լեհաստանից, Չեխիայից, Ավստրիայից, Շվեյցարիայից, Ֆրանսիայից, Բելգիայից և Հոլանդիայից առնվազն հարյուր տրակտոր և բեռնատար է ժամանել:
«Տրակտորային բունտը» շարունակվում է արդեն մեկ շաբաթ: Ֆերմերները դրանքով դուրս են եկել փողոցներ, արգելափակել գերատեսչությունների մուտքեր:
Գործադուլի պատճառը գյուղատնտեսության սուբսիդավորումը չեղարկելու կառավարության որոշումն է, այն է՝ գյուղացիներին զրկել դիզվառելիքի զեղչերից և հարկային արտոնություններից։ Բողոքի ակցիաներ իրականացվում են ողջ երկրով մեկ: