Զելենսկին օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս որոշ կատեգորիաների բանտարկյալների մոբիլիզացնել          Հերnին տեսակի թմրшմիջnցին նմանվող զանգված է հայտնաբերվել «Արմավիր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտ       Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես առաջարկ անի, օրակարգն ասի, կմտածեմ նրա հետ հանդիպելու մասին    

15 հուն 2024 12:33

Պետությունն այն չէ, որ գալիս են և հարսանիքներին «կլկլացնում» են և կոչումներ ստանում.ԱԺ-ում կա մարդ, որ իր անուն- ազգանունը գրել չգիտի, բայց գիտությունների թեկնածու է

Հարգանքն ու ժողովրդականությունը կոչումներով չեն որոշվում։ ՀՀ Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին։

«Մականանունավոր մարդիկ կան, ես այդ ցանկը գիտեմ, որոնք երաժշտության ոլորտում կոչում են ստացել։ Հիմա էստեղ (Ազգային ժողովում.) էլ կա, չեմ ուզում անունը տալ, իր անուն-ազգանունը գրել չգիտի, էստեղ ելույթ ունենալ չի կարողանում, գիտությունների թեկնածու է ստացել։ Հիմա ենք ուղղում այդ սխալները»,– հայտարարեց Սիմոնյանը։

Նա նաև նշեց, որ այսօր այլևս էլիտաներ չկան, կա մի էլիտա, դա ժողովուրդն է։
Լուչիանո Պավարոտտին և Մայքլ  Ջեքսոնը ոչ մի երկրի ժողովրդական արտիստ չեն եղել, բայց իրենք կան և կմնան որպես մարդկության համար արժեք։

Այս մասին իր ելույթում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով քննարկվող  նախագծի մասին, որով առաջարկվում է չեղարկել պատվավոր կոչումները։

Ալեն Սիմոնյանը բացատրեց, թե Հայաստանում տարիներ շարունակ ինչպես են վաստակավոր արտիստի կոչումներ ստացել։

«Գնացել են մեկի երեխայի հարսանիքին երգել են, նստած շեֆն ասել է՝ սրան մի  հատ կազմակերպեք ժողովրդական կամ վաստակավոր արտիստ տվեք։ Մականունավոր մարդիկ կան, որոնց երաժշտության ոլորտում վաստակավորի կոչում են տվել։ Հիմա այստեղ էլ կա, չեմ ուզում անունը տալ․ իր անունը գրել չգիտի, գիտությունների թեկնածուի կոչում էին ստանում։

Այ հիմա այդ սխալն ուղղում ենք։ Հարգանքը և ժողովրդականությունը կոչումով չի որոշվում։ Այդ էլիտաները չկան, հիմա կա մել էլիտա և դա ժողովուրդն է։ Այդ էլիտաներին հավաքեցիք բերեցիք հրապարակ, հրաժարականները պահանջեցիք, պարզվեց՝ զրո վարկանիշ ունեն ժողովրդի մոտ։ «Եքա» ինստիտուտները ժողովրդի մոտ զրո վարկանիշ ունեն»,- հայտարարեց ԱԺ  նախագահը։

Ալեն Սիմոնյանի կարծիքով՝  պետությունն այն չէ, որ գալիս են և հարսանիքներին «կլկլացնում» են և կոչումներ են ստանում։ Նրա խոսքով՝ այդ ամենը Սովետական Միությունից մնացած վատ ժառանգություն է։


«Որ այդ մեծանուն մարդկանց անունները տալիս եք, մի հատ տեսեք՝ ում են ժողովրդական կամ վաստակավորի կոչում տվել։ Էլիտան կամ գիտությունների թեկնածուն այն չէ, որ պետությանը  ծառայություն էին մատուցում, իսկ այստեղ չեն կարողանում երկու բառով ելույթ ունենալ»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ ԱԺ-ն քննարկում է  ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից «ՀՀ պետական պարգևների ու պատվավոր կոչումների մասին» օրենքի փոփոխությունների նոր նախագիծը, որով առաջարկվում է չեղարկել ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ ժողովրդական նկարչի, ՀՀ վաստակավոր արտիստի և ՀՀ վաստակավոր նկարչի կոչումները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր