Ամուսնուս կյանքը վտանգված է, դիմում եմ ամբողջ աշխարհին. Վիգեն Էուլջեքջյանի կնոջ ահազանգը          Տեսանյութ.Թուրքիայում նորից մոլեգնում են անտառային հրդեհները       Բաքվում պահվող հայ գերիների շրջանում եղել են ինքնասպանության փորձեր. «Ազատություն»    

18 հուն 2024 16:09

Անընդհատ փնտրում և այդպես էլ չեմ գտնում, թե որտեղ է գրված, որ Հայաստանի տարածքում որևէ այլ պետություն պետք է ապահովի կոմունիկացիայի անվտանգություն

Անընդհատ փնտրում և այդպես էլ չեմ գտնում, թե որտեղ է գրված, որ Հայաստանի տարածքում որևէ այլ պետություն պետք է ապահովի կոմունիկացիայի անվտանգությունԱզգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Անընդհատ փնտրում և այդպես էլ չեմ գտնում, թե որտեղ է գրված, որ Հայաստանի տարածքում որևէ այլ պետություն պետք է ապահովի կոմունիկացիայի անվտանգություն:

Տարօրինակ է Հայաստանին վերագրել այնպիսի պարտավորությունների չկատարումը, որոնք Հայաստանը չի ստանձնել: Կրկնակի տարօրինակ է, որ դա ասում են կողմերը, որոնք ուղղակիորեն խախտել են նոյեմբերի 9-ի հայտարարության համարյա բոլոր կետերը:

Հայաստանի տարածքով անցնող ցանկացած ճանապարհ գտնվում է ՀՀ ինքնիշխանության և իրավազորության ներքո»,-գրել է նա:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքից»՝ նշելով, որ Փաշինյանի այն հայտարարությունը, թե Երևանը դեմ է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, անհասկանալի է, քանի որ «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք չկա 2020 թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր