Ամուսնուս կյանքը վտանգված է, դիմում եմ ամբողջ աշխարհին. Վիգեն Էուլջեքջյանի կնոջ ահազանգը          Տեսանյութ.Թուրքիայում նորից մոլեգնում են անտառային հրդեհները       Բաքվում պահվող հայ գերիների շրջանում եղել են ինքնասպանության փորձեր. «Ազատություն»    

19 հուն 2024 13:16

Ադրբեջանական կեղծ տեղեկատվություն և թշնամանք տարածող կայքեր, որոնք ամբողջ Հայաստանը ներկայցնում են ադրբեջանական

Ադրբեջանական կեղծ տեղեկատվություն և թշնամանք տարածող կայքեր, որոնք ամբողջ Հայաստանը ներկայցնում են ադրբեջանականՀայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիվ քարոզչության նոր մեթոդներ՝ կեղծ տեղեկատվություն և թշնամանք տարածող կայքեր:Այս մասին հայտնում են «Թաթոյան հիմնադրամ»-ից։


Մի քանի օր առաջ գործարկվել են «Վիրտուալ Արևմտյան Ադրբեջան» (qerbiazerbaycan.com) և «Հայկական հանցանքներ» (armeniancrimes.com) կայքերը, որտեղ ամբողջ Հայաստանը ներկայցվում է ադրբեջանական։


Կայքերից մեկը քառալեզու է (ադրբեջաներեն, անգլերեն, ռուսերեն, իսպաներեն), իսկ մյուսը՝ անգլերեն և ռուսերեն։


 
Մարդկանց վկայություններով ու անհատական պատմություններով փորձ է արվում հիմնավորել, թե Հայաստանն ադրբեջանական պատմական հող է։


«Հայկական վանդալիզմ» և «Ռեսուրսներ» բաժիններում կեղծ վկայություններ են հայերի կողմից ադրբեջանական կոտորածների մասին: Հայկական եկեղեցիներն ու վանքերը ներկայացվում են ադրբեջանական մշակույթի մաս և բազմաթիվ այլ կեղծիքներ։


Չնայած հայերի նկատմամբ հենց ադրբեջանական պատերազմական հանցանքներին՝ խոշագումներից ու սպանություններից մինչև մշակութային հուշարձանների ոչնչացում, նրանք ահռելի գումարներով ոչ միայն ստեղծում են իրենց գոյություն չունեցող պատմությունը և հնարավոր բոլոր միջոցներով աշխարհին մատուցում այդ ամենը, այլ նաև ձևավորում են Հայաստանի նկատմամբ ագրեսիայի ու տարածքային պահանջների հիմքեր։ Ակնհայտ է, որ այս ամենը տեղի է ունենում ադրբեջանական իշխանության ուղիղ հովանավորությամբ։


Ուստի, ադրբեջանական խաղասիրությունը կեղծ է, շղարշ է արտաքին աշխարհի համար և նպատակ ունի թմրեցնել մեր զգոնությունը։ Ադրբեջանական բացահայտ սպառնալիքները, ծախսվող ահռելի ֆինանսները և քաղաքականությունն անտեսելը տանում է դեպի կործանարար հետևանքեր:


Ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանությունը չի «քայլելու» «խաղաղության խաչմերուկ»-ով. նրանց նպատակն այդ ճանապարհին Հայաստանի չլինելն է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր