Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում, տեղ-տեղ մերկասառույց է․ Լարսը բաց է
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 30-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Աբովյանի, Ճամբարակի, Գավառի, Թալինի, Արարատի, Գորիսի և Կապանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Աբովյանի, Աշտարակի, Դիլիջանի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Վայքի, Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Ստեփանավանի լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Սյունիքի մարզում, Վարդենյաց լեռնանցքում, Մասիս, Վեդի քաղաքներում և Դիլիջանի տարածաշրջանում տեղում է ձյուն։
Վարդենյաց լեռնանցքը, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը և Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։