Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու մեջ          «Շահագրգիռ» միջազգային կառույցներն շարունակում են «աչք փակել» ՀՀ-ում քաղբանտարկյալների խնդրին՝ առաջնահերթություն տալով սեփական աշխարհաքաղաքական շահերին       Երևանում՝ Հերացի փողոցում, բախվել են «Mazda 6»-ը, «Nissan X-Trail»-ը և «Mercedes»-ը, կան տուժածներ    

05 փետ 2024 13:15

Նոր մանրամասներ՝ պայթյունից.Փլատակների տակ 2 կին է. մեկի ձայնը լսելի է.նորածին երեխաներին դուրս են բերում

Նոր մանրամասներ՝ պայթյունից.Փլատակների տակ 2 կին է. մեկի ձայնը լսելի է.նորածին երեխաներին դուրս են բերումՆոր մանրամասներ են հայտնի դարձել Երևանի Նոր Արեշի 34 փողոցում տեղի ունեցած պայթյունից;


Մեր թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ նախնական տեղեկություններով պայթյունի պատճառը եղել է գազի արտահոսքը: Նախնական տեղեկություններով փլատակների տակ երկու մարդ կա, երկուսն էլ կին են: Մեկի ձայնը լսելի է: Այդ տան ընտանիքի մյուս անդամները տանը չեն եղել:


Կիսով չափ փլվել է նաեւ տվյալ տան կողքի տունը: Հարակից գրեթե բոլոր տները վնասվել են, ապակիներն են կոտրվել: Այդ տներում նորածին երեխաներ կան, բոլորին որոնց դուրս են բերում:


Ոստիկանները առանձնացրել են տարածքը, բնակիչներին չեն թողնում ելումուտ անել:


Փրկարարները շներ են բերել, որպեսզի գտնեն փլատակի տակ գտնվողներին:


Դեպքի վայրում նկատելի է 4 մարտական հաշվարկ  եւ շտապօգնության մեքենա:


Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր ժամը 11.43-ին ոստիկանությունում ահազանգ է ստցվել, որ Նոր Արեշի 34 փողոցում պայթյուն է որոտացել:


Նախնական տվյալներով` 1 կամ 2 տուն է փլուզվել, ըստ ականատեսների` 2 քաղաքացի կա փլատակների տակ։ Զոհերի եւ վիրավորների վերաբերյալ տեղեկություններ չունեն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր