Այս տարի ավանդները կփոխհատուցվեն. ովքե՞ր կարող են դրանք ստանալ          Մեկուսացնո՞ւմ են արտաքին օգնությունից.Ոստիկանական մեծաթիվ ուժի միջոցով փորձելու են բացել միջպետական ճանապարհի Կիրանցի հատվա՞ծը       Շուտով աշխարհում կհայտնվեն նորագույն գերհեռահար ՀՕՊ համակարգեր. Ինչի՞ են ընդունակ դրանք    

14 փետ 2024 12:23

Բաքուն շտապում է և լիակատար հանգուցալուծում է ուզում, Երևանը սպասում է, ժամանակ է ձգում՝ հույսը գրեթե հրաշքի վրա դնելով.Փաշինյանին կհաջողվիր «կոմպենսացնող մեխանիզմ» գտնել

Բաքուն շտապում է և լիակատար հանգուցալուծում է ուզում, Երևանը սպասում է, ժամանակ է ձգում՝ հույսը գրեթե հրաշքի վրա դնելով.Փաշինյանին կհաջողվիր «կոմպենսացնող մեխանիզմ» գտնելՀայ-ադրբեջանական սահմանին հերթական սրացումը կրկին ցույց է տալիս, որ կողմերը չափազանց հեռու են հակամարտության էջը փակելուց, և որ ղարաբաղյան հարցը խնդրի միակ պատճառը չէր: Նման կարծիք է հայտնել իր ТГ-ալիքում ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը՝ խոսելով Սյունիքի Ներքին Հանդ գյուղի մոտ հայկական դիրքերի գնդակոծության մասին։


Փետրվարի 13-ի գիշերը Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Ներքին Հանդ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, 4 զինծառայող զոհվել է, ևս մեկը վիրավորվել է:


«Չափազանց կարևոր է մատնանշել ներկայիս սրացման համակարգային հիմքերը։ Ամբողջ հարցն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը չի սահմանափակվում ղարաբաղյան ձևաչափով, այն ավելի լայն է։ Հակառակ դեպքում, անցյալ տարվա սեպտեմբերյան սրացումից հետո գեշտալտը կփակվեր․.. Սակայն դրան դեռ շատ կա, առջևում սահմանազատման և սահմանագծման հարցն է, որը ֆունդամենտալ է ցանկացած պետության համար։ Առանց դրա լուծման խաղաղության պայմանագիրը կարող է պարզապես թղթի վրա մնալ։ Եվ այստեղ կողմերի տարընթերցումները չեն ավարտվում, այլ շարունակվում են»,-գրում է փորձագետը։
Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ կողմերը տարբեր տեմպով են գնում դեպի խաղաղության համաձայնագիր։ Բուն բանակցային գործընթացն այլևս սակարկության տեսք չունի, Հայաստանը միակողմանի զիջումներ է անում, բայց միևնույն ժամանակ ուզում է ձգձգել գործընթացը՝ հույս ունենալով ինչ-որ արտաքին աջակցության հասնել՝ ակնկալելով, որ ինչ-որ փուլում ինչ-որ մեկը՝ «մեծ ու ուժեղ», կհամոզի Ադրբեջանին, որը ոգևորվել է և պատրաստ չէ «դանդաղ շտապել»։


Ընդ որում, Հայաստանի ղեկավարության մոտ տրամաբանությունը մոտավորապես այսպիսին է՝ հին ստատուս քվոն խախտվել է հիմնականում Ռուսաստանի պասիվության պատճառով, պետք է ինչ-որ ավելի արդյունավետ դաշնակից-գործընկերներ գտնել։ Վերջին հարցազրույցներում Փաշինյանը հաճախ է կրկնում «դիվերսիֆիկացիա» բառը։ Սակայն Մարկեդոնովը թերահավատորեն է մոտենում այն բանին, որ Փաշինյանին կհաջողվի ինչ-որ «կոմպենսացնող մեխանիզմ» գտնել։


«Ե՛վ ԵՄ մոնիտորինգի խմբի (ան)գործունեությունը, և՛ ֆրանսիական խոստումները (այդ դեպքի համար հասանելիք բոլոր բարի խոսքերի հետ միասին) առանց հստակ երաշխիքների և գործիքների այս թեզի լավագույն ապացույցն են (այլընտրանքային դաշնակիցների մասին - խմբ.): Հետևություն՝ Բաքուն շտապում է և լիակատար հանգուցալուծում է ուզում, Երևանը սպասում է, ժամանակ է ձգում՝ հույսը գրեթե հրաշքի վրա դնելով: Հույսը վերջինն է մահանում ...»,-նշում է նա։


Ինչ վերաբերում Է ՌԴ գործոնին, ապա, ըստ քաղաքագետի, միջազգային ասպարեզում Հայաստանի ղեկավարության ոչ այնքան արդյունավետ գործողությունները և Արևմուտքի ավելի քիչ հաճելի գործողությունները (ՌԴ շահերի տեսանկյունից) չպետք է ինչ-որ «վիրավորանքի բարդույթ» ձևավորեն Մոսկվայի մոտ:


«Զգացմունքներն ընդհանրապես վատ խորհրդատու են։ Հայաստանից նեղանալը և Ադրբեջանի մոտ գնալը ամենակրեատիվ գաղափարը չէ, թեկուզ այն պատճառով, որ Բաքուն էլ իր պատուհաններն ու դռներն ունի դեպի Արևմուտք։ Եվ ընդհանրապես, պարզ առաջարկություններ այստեղ չեն կարող լինել, ամենակարևորը դրանք լսելու և ընկալելու ցանկությունն է»,-վստահ է Մարկեդոնովը։


Նրա կարծիքով՝ ներկայիս էսկալացիան խաղաղ գործընթացի համակարգային խնդիրների հետևանք է։ Եվ դրան հարվածելը, առանց պատրանքների, անդրադարձով հարվածում է նաև Ռուսաստանի շահերին, պետք է մտածել առաջին հերթին այդ մասին։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր