Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով          Ամեն ինչ նոր է սկսվում...Ոսկեպարի եկեղեցին և գերեզմանատունն այլևս հասանելի չեն տեղի բնակիչներին       Շուտով կլսենք և Երախի, և միջանցքի հանձման մասին.Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն    

17 փետ 2024 13:37

Դուք սովորական «եվրոռաբիս գռդոնչիներ» եք, Դուք նույնիսկ Նիկոլին եք գերազանցել ձեր ամբարտավանության մեջ..

Դուք սովորական «եվրոռաբիս գռդոնչիներ» եք, Դուք նույնիսկ Նիկոլին եք գերազանցել ձեր ամբարտավանության մեջ..Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով Ալեքսեյ Նալավնիի մահվանը հետևած հայաստանյան արձագանքները, գրում է.


«Դուք նույնիսկ Նիկոլին եք գերազանցել ձեր ամբարտավանության մեջ...


Նավալնին մահացել է:


Ցանկացած մարդկային կորուստ ցավալի է: Բայց չեմ հասկանում հայաստանյան որոշակի շրջանակների վշտաբեկ «էքստազը» ու «բռնապետական» Ռուսաստանին ու Պուտինին «պատերազմ» հայտարարելու մոլուցքը:


Էս պսևդոարևմտամետ «հումանիստները» լռում կամ նույնիսկ ծափահարում էին, երբ իշխանությունն անազատության մեջ խոշտանգեց ու մահվան հասցրեց ռեժիսոր Արմեն Գրիգորյանին:
Փաստորեն, սրանց սիրտը ռուսական ժողովրդավարության համար ավելի է ցավում, քան հայկական դեմոկրատիայի համար:


Սրանց համար Ռուսաստանում կատարվող ամեն ինչը քաղաքական հետապնդում կամ բռնապետություն է, արևմտյան ցանկացած բան «հումանիզմ», եթե նույնիսկ Արևմուտքի հովանավորությամբ Իսրայելը բացահայտ ցեղասպանություն է իրականացնում Գազայում:


Դուք սովորական «եվրոռաբիս գռդոնչիներ» եք, պարոնայք ու տիկնայք, որ պատրաստ եք անգամ Հայաստանի պետականությունը զոհել՝ ռուսական կայսրության դեմ սուր ճոճելով, մարդու դիակի վրա քաղաքական դիվիդենտ շահել:


Դուք նույնիսկ Նիկոլին եք գերազանցել ձեր ամբարտավանության մեջ...»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր