«Հանրապետություն» կուսակցությունը հաստատել է նախընտրական ցուցակի առաջին 30 համարները          Ապրիլի 21-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Կապան-Խոտանան ճանապարհին «Suzuki» մակնիշի մեքենան գլորվել է հարակից ձորը    

21 փետ 2024 14:30

Ավդեևկայում 16 հազար ռուս զինվորների կորստի մասին հայտնած բլոգերն ինքնասպան է եղել

Ավդեևկայում 16 հազար ռուս զինվորների կորստի մասին հայտնած բլոգերն ինքնասպան է եղելՌուսական բանակի զինծառայող և հայտնի բլոգեր Անդրեյ «Մուրզ» Մորոզովն ինքնասպան է եղել, գրում են ռուսական թելեգրամյան ալիքները:

Վերջին գրառման մեջ նա բողոքել էր «Վլադիմիր Սոլովյովի գլխավորությամբ քաղաքական մարմնավաճառների» կողմից հետապնդումից:

«Իմ թշնամիները չեն գալիս ինձ հետ ուղիղ մարտի, նրանք ինձ վրա հարձակվում են ուրիշի ձեռքով»,- գրել էր բլոգերը:

Մորոզովը հայտնել էր վերջերս գրավված Ավդեևկայի համար մարտերում 16 հազար ռուս զինվորների կորստի մասին: Նա նաև քննադատել էր Ռուսաստանի ռազմական ղեկավարությանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր