Մայիսի 7-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ճիշտ ժամանակն է կանգնել Հայ Առաքելական եկեղեցու կողքին և գուցե սա մեր վերջին հնարավորությունն է       Տեսանյութ.Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը միացել է Բագրատ Սրբազանին    

23 փետ 2024 22:54

Քասախ գյուղում ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել, կա զոհ

Քասախ գյուղում ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել, կա զոհԱյսօր` փետրվարի 23-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում, որի հետևանքով կա զոհ։ Ժամը 17։30-ի  սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քասախ գյուղում ավտովթար, վիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն ու խուլիգանություն է տեղի ունեցել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  Քասախ գյուղի Կենտրոնական փողոցից 1 հոգի դանակահարված տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։
 
Նշված վայրում հայտնաբերել են «Hummer», «Mercedes», «Նիվա», «ՎԱԶ-06» մակնիշի ավտոմեքենաներ։ 

«Նիվա»-ն, «Mercedes»-ը «06»-ը ամբողջովին վնասված են եղել ․ «Hummer»-ը բախվել է «Նիվա»-ին, ապա՝ «06»-ին, առաջ ընթացել մի քանի 100 մ, բախվել «Mercedes»-ին և առաջ ընթանալով՝ կանգնել է։

Վթարի վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա՝ շենքերից մեկի բակում,   հայտնաբերվել է վնասված «Mazda» մակնիշի ավտոմեքենա։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայրից մի քանի կմ հեռավորության վրա հայտնաբերվել է այրված «Mercedes» մակնիշի ավտոմեքենա, այժմ պարզվում է, թե «Mercedes»-ը  կապ ունի՞ նշված դեպքի հետ, թե ոչ։ 
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ֆոտոլրագրողին ասել են, թե  «Hummer»-ի տերը Հայաստանում հայտնի բենզալցակայաններից մեկի սեփականատերերից է։

Նշել են նաև, որ գյուղում ամիսներ առաջ էլի մեքենաներ են ջարդել։  

Ըստ նրանց ենթադրությունների՝ չի բացառվում «վենդետան»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր