Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն          Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

06 մար 2024 17:45

ՀՀ-ն պաշտոնական նամակով ՌԴ-ին տեղյակ է պահել «Զվարթնոց»-ից ռուս սահմանապահներին դուրս բերելու դիրքորոշման մասին

ՀՀ-ն պաշտոնական նամակով ՌԴ-ին տեղյակ է պահել «Զվարթնոց»-ից ռուս սահմանապահներին դուրս բերելու դիրքորոշման մասինՀայաստանը պաշտոնապես տեղեկացրել է Ռուսաստանին՝ «Զվարթնոց» օդանավակայանում միայն Հայաստանի սահմանապահ զորքերի կողմից ծառայություն իրականացնելու հայկական կողմի դիրքորոշման մասին։

Այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Հայաստանն այդ հարցի շուրջ հստակ դիրքորոշում ունի, ինչի մասին Ռուսաստանի Դաշնությանը տեղյակ պահել է պաշտոնական նամակով»,- «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրս գալը իրավական ինչ կարգավորումներով է իրականացվելու  հարցին արձագանքելով նշել է Արմեն Գրիգորյանը։

Ճշգրտող հարցին, թե որն է Հայաստանի դիրքորոշումը՝ Արմեն Գրիգորյանը մանրամասնել է. «Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Զվարթնոց օդանավակայանում Հայաստանի սահմանապահ ծառայությունները պետք է ծառայությունն իրականացնել ամողջությամբ»։

Արմեն Գրիգորյանը շեշտել է, որ անկախության շրջանում Հայաստանը տարբեր  կարողություններ է ձեռք բերել եւ հիմա «ունի կարողություն՝ օդանավակայանում ամբողջական վերահսկողություն իրականացնելու համար»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր