Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի պահով Ֆրանսիան պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել          Աբաս Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Կատարի, Քուվեյթի, Բահրեյնի, Իրաքի և Պակիստանի արտգործնախարարների հետ       40 աշակերտ է զոհվել Իրանում աղջիկների տարրական դպրոցի վրա ԱՄՆ և Իսրայելի կողմից հրթիռային հարվածի հետևանքով    

10 մար 2024 13:08

Եղվարդ-Աշտարակ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Եղվարդ-Աշտարակ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել ենՄարտի 9-ին` ժամը 17:56-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են VAZ (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 2002 թ․) և Jeep Compass մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ VAZ մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Հ․ Խ․-ն (ծնված 2001 թ.), Ն․ Պ․-ն (ծնված 1998 թ.) և Ա․ Հ․-ն (ծնված 2001 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել VAZ մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, վարորդ Ա․ Ա․-ին և Jeep Compass մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Տ․ Ա․-ին դուրս բերել ավտոմեքենաներից և մոտեցրել շտապօգնության մեքենային։

Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։ Բժիշկները Ա. Ա․-ի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր, Ն. Պ․-ինը՝ միջին ծանրության, Հ. Խ․-ինը և Ա. Հ․-ինը՝ բավարար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր