Երևանում «Opel Astra»-ն բախվել է «Toyota»-ին, «Mercedes»-ին, «Tesla»-ին և «Chevrolet Volt»-ին          Նոյեմբերի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա, եղանակն առաջիկա օրերին    

11 մար 2024 10:02

Նախագահ դառնալու դեպքում Թրամփն Ուկրաինային գումար չի հատկացնի

Նախագահ դառնալու դեպքում Թրամփն Ուկրաինային գումար չի հատկացնիՄիացյալ Նահանգների 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ պետության ղեկավար ընտրվելու դեպքում Ուկրաինային գումար չի հատկացնի։ Այս մասին պատմել է Հունգարիայի կառավարության ղեկավարը։ Նրա խոսքով՝ Թրամփը ռուս-ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու ծրագիր ունի։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:

«Եթե Դոնալդ Թրամփը նորից նախագահ դառնա, նա չի ցանկանա ֆինանսավորել եվրոպացիների անվտանգությունը և չի աջակցի, որ ԱՄՆ-ն գումար հատկացնի Ուկրաինային պատերազմ վարելու համար», - ասել է Օրբանը M1 հեռուստաընկերությանը:

Հունգարիայի վարչապետի խոսքով՝ Թրամփը «բավականին մանրակրկիտ ծրագիր ունի, թե ինչպես վերջ տալ այս պատերազմին»։ Սակայն Օրբանը մանրամասներ չի հայտնել։

Վիկտոր Օրբանը հանդիպել է Դոնալդ Թրամփին անցած շաբաթ՝ Ֆլորիդայի Մար ա Լագո կալվածքում: Բանակցությունների թեմաներն էին ռուս-ուկրաինական հակամարտությունը և երկկողմ հարաբերությունները։

Դոնալդ Թրամփը մտադիր է մասնակցել ԱՄՆ նախագահական ընտրություններին։ Նա Հանրապետական կուսակցության փրայմերիզների միակ մասնակիցն է։ Սպասվում է, որ Ջո Բայդենը կրկին կդառնա նրա մրցակիցը Դեմոկրատական կուսակցությունից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր