Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

15 մար 2024 16:20

Երեք հարց, որոնց պատասխանելով կգտնեք ճիշտ որոշումը նախքան հարաբերություններ սկսելը

Երեք հարց, որոնց պատասխանելով կգտնես ճիշտ որոշումը նախքան հարաբերություններ սկսելըԻ՞նչ ես ուզում դու
Սա առաջին հարցն է, որը պետք է ինքդ քեզ տաս։ Ի՞նչ ես ուզում այդ հարաբերություններից։ Միգուցե պարզապես ուզում ես ինչ-որ մեկի հետ ձմեռը տաք անցկացնե՞լ՝ նրա գրկում ջերմանալով ձմռան ցուրտ գիշերներին։ Իսկ միգուցե դու ուզում ես, որ դա ձմեռվանից երկա՞ր տեւի՝ մի քանի ձմեռ։ Պատասխանից կախված՝ պետք է ընդունես դա եւ երբեք չթողնես դա գտնելու փորձերը՝ չհամաձայնելով թերի այլընտրանքին։

Կարո՞ղ է նա քեզ տալ դա
Հիմա, երբ դու գիտես, թե ինչ ես ուզում նրանից, պետք է հասկանաս, թե կարո՞ղ է նա քեզ տալ դա։ Եթե ուզում ես նրա հետ ամեն գիշեր հանդիպել, բայց նա այլ քաղաքում է ապրում, ուրեմն ոչինչ չի ստացվի։ Ուղղակի անօգուտ է անտեսել այն փաստը, որ նա քեզ չի տա այն, ինչ դու ուզում ես։ Իսկ միգուցե նա, ընդհակառակն, ավելի շատ է ուզում, բայց դու պատրաստ չես։ Ձեր սպասումներն ու հարաբերությունների տեսլականը պետք է համընկնեն։ Հակառակ դեպքում՝ դուք պետք է համարձակություն հավաքեք եւ վերջ դնեք ամեն բանի հենց նախնական փուլում, քանի դեռ շատ ցավոտ չէ։

Ուզու՞մ է նա դա տալ քեզ
Դա ամենաբարդ հարցն է։ Դա այն պահն է, երբ պետք է ինքդ քեզ խոստովանես, թե ինչի մասին են խոսում նրա արարքները։ Պետք է հանես վարդագույն ակնոցդ եւ օբյեկտիվ դատես, թե, արդյոք, ուզո՞ւմ է նա մնա քեզ հետ։ Ուզո՞ւմ է զիջումների գնալ կառուցել ամուր հարաբերություններ...

Այս 3 հարցին պատասխանելով՝ դու կզգաս այն ճիշտ որոշումը, որը կարող է քեզ փրկել սիրտը կոտրվելուց։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր