Ծնելիության մակարդակը 19 տոկոսով ցածր է նախորդ տարվանից․ վիճակագրական տվյալներ․ «Ժողովուրդ»
![Ծնելիության մակարդակը 19 տոկոսով ցածր է նախորդ տարվանից․ վիճակագրական տվյալներ Ծնելիության մակարդակը 19 տոկոսով ցածր է նախորդ տարվանից․ վիճակագրական տվյալներ](https://mail.hayacq.com/uploads/posts/2017-10/1509020148_32-1.jpg)
2024 թվականի hունվարին կենսունակության գործակիցը՝ ծնվածների եւ մահացածների հարաբերակցությունը, կազմել է 120.9%՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում արձանագրված 139.5%-ի համեմատ:
Այսինքն՝ ստացվում է, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում ծնելիության մակարդակն ավելի ակտիվ էր, քան այս տարի նույն ժամանակահատվածում։
Նախորդ տարի այս ժամանակահատվածում ծնվել է 3481 մարդ, այս տարի հունվարին՝ 3108, նախորդ տարվա համեմատ՝ 373 մարդով պակաս։
Սակայն նշենք, որ վերջին 4 տարիների հունվար ամիսների ընթացքում ծնելիության բարձր մակարդակը եղել է 2023 թվականի հունվարին՝ 3481 մարդ, իսկ 2022 թվականին՝ 2868 մարդ, 2021 թվականին՝ 2853 մարդ։
2024 թվականի հունվարին ծնվել է 3108 մարդ եւ մահացել 2571 մարդ»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 15. 03․ 24 թ համարում։