Քրեական հետապնդում է հարուցվել Վլադիմիր Գասպարյանի որդու նկատմամբ          Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Համայն Վրաստանի Կաթողիկոսի վшխճանման առիթով       Եղվարդում «Opel»-ը կոտրել է փայտե էլեկտրասյունը և գազախողովակները    

18 մար 2024 10:04

Շրջանների զգալի մասում ձյուն է տեղում. Ինչ իրավիճակ է ավտոճանապարհներին

Շրջանների զգալի մասում ձյուն է տեղում. Ինչ իրավիճակ է ավտոճանապարհներինՄարտի 18-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Աշոցքի, Արթիկի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Հրազդանի, Սևանի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Աբովյանի, Բաղրամյանի, Թալինի, Թումանյանի, Նոյեմբերյանի, Արարատի տարածաշրջաններում՝ անձրև։

Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

«Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ», - ասված է հիմնադրամի հաղորդագրության մեջ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր