Թեհրանում չեն բացառում,կա՛մ վստահ են, որ տեղի ունեցածը Բաքվի միջոցով գործող Իսրայելի ձեռքի գործն է․ Աբբաս Ջումա          Ի՞նչ սցենար են պատրաստել միամիտ Հայաստանի և ճկուն Վրաստանի համար Արևմուտքի պայծառ դեմքով ուժերը       «Բայրաքթար AKINCI» ԱԹՍ-ն հայտնաբերել էր ջերմության աղբյուր, որը ենթադրաբար եղել էր Իրանի նախագահի ուղղաթիռինը    

20 մար 2024 11:54

Նրանք, ովքեր ասում էին «Նիկոլը պետք է 7 շրջանները տար, որ պատերազմ չլիներ», հիմա ադրբեջանական 4 գյուղերի ավերակների համար «դոշ են ճղում»

Նրանք, ովքեր ասում էին «Նիկոլը պետք է 7 շրջանները տար, որ պատերազմ չլիներ», հիմա ադրբեջանական 4 գյուղերի ավերակների համար «դոշ են ճղում»«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Նիկոլ Փաշինյանը, մեծ հաշվով, փորձում է անել այն, ինչը 2018-2020 թվականներին չանելու համար պատերազմից հետո իրեն շատերը քննադատում էին (էինք)։

Բայց հիմա, այդ մեղադրողների մեծ մասը ոչ միայն չեն աջակցում իր այս քայլերին, այլև հակառակը, ոնց կարում` «պադնոշկա» են տալիս։

Ես ոչ Փաշինյանի աջակիցն եմ, ոչ էլ, առավելևս, թիմակիցը։ Բայց ես «աբիժնիկ» էլ չեմ, որ նախկինում քննադատածս քայլը չկրկնելու և ոչ-պոպուլար քայլի գնալու համար իրեն քննադատեմ։

Առհասարակ, ի՞նչ կարգի բարոյական համակարգ է պետք ունենաս, որ երկար տարիներ ոչ-պոպուլար մի բան պահանջես, բայց երբ դա արվի` առիթից օգտվես ու քննադատես։

Հ.Գ. Խոսքս վերաբերվում է բոլոր նրանց, ովքեր ասում էի «Նիկոլը պետք է 7 շրջանները տար, որ պատերազմ չլիներ», բայց հիմա ադրբեջանական 4 գյուղերի ավերակների համար «դոշ են ճղում»։

Միշտ «ոչ մի քայլ հետ» ասողներին սա չի վերաբերվում և այդ ասողներին ես ամբողջությամբ հարգում եմ, եթե առաջնագծում իրենք են կամ իրենց հարազատները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր