Տեր Արամը խախտել է Սրբալույս Մյուռոնի կանոնական գործածությունն ու ենթարկվել կարգապահական նկատողության, դրանից հետո էլ սկսել է նախաձեռնել հրապարակումները          Սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում ոչ մի պարագայում չմասնակցել վարչապետի՝ Էջմիածնում նախատեսած հանրահավաքին       Կենդանակերպի որոշ նշաններ «գրավում» են դրամական հոսքը և հազվադեպ են բախվում միջոցների լուրջ պակասի    

22 մար 2024 10:48

«BMW»-ն մխրճվել է ավտոքարշակի հետնամասի մեջ, ու սկսվել է շղթայական բախում

«BMW»-ն մխրճվել է ավտոքարշակի հետնամասի մեջ, ու սկսվել է շղթայական բախումԵրեկ՝ մարտի 21-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում Եղվարդի խճուղուց դեպի Աշտարակի խճուղի տանող ճանապարհին «BMW» մակնիշի ավտոմեքենան մխրճվել է կայանված վիճակում գտնվող ավտոքարշակի հետնամասի մեջ։ Գրել է «Շամշյանը»։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն ավտոքարշակն էլ առաջ է ընթացել , բախվել կայանված «Jeep» մակնշի ավտոմեքենային, «Jeep»-ն էլ առաջ է ընթացել և բախվել կայանված «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենային, վերջինն էլ առաջ ընթացել և բախվել է կայանված «Mercedes»-ին։

Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր