Բոլոր նրանք, ովքեր 4 տարի ժողովրդին հայտարարել են «ժեխ» և «թուրք», հավաքվել են իրար գլխի և գալիս են փրկելու          Տեսանյութ.Եթե հարթակում ճիշտ մարդիկ չլինեն, դա խնդիր է. Այսօր անգամ Թուրքիան չի ուզում խոսել մեզ հետ. Ասում է՝ քո ռեգիոնալ լիդերը Ալիևն է, գնա իր հետ հարցերդ լուծիր       Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա    

23 մար 2024 21:00

Ապրիլին կանխատեսվում է փոքր-ինչ անկայուն եղանակ. սպասվող առավելագույն և նվազագույն օդի ջերմաստիճաններն են

Ապրիլին կանխատեսվում է փոքր-ինչ անկայուն եղանակ. սպասվող առավելագույն և նվազագույն օդի ջերմաստիճաններն ենՀայաստանում ապրիլին կանխատեսվում է փոքր-ինչ անկայուն եղանակ։ Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կանխատեսվում է նորմայից 1 աստիճանով բարձր, իսկ ահա տեղումների առումով պակաս չի զգացվելու։ Տեղումների քանակը նորմայից ավելին է լինելու։

Այս մասին ասաց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Ասեմ, որ սովորաբար հանրապետությունում ապրիլին տեղումների նորման բավական մեծ է։ Հիմա, եթե մենք ասում ենք նորմայից շատ, ապա դա նշանակում է, որ պետք է ակնկալել բավական խոնավ ապրիլ»,-ասաց Գագիկ Սուրենյանը։

Ինչ վերաբերում է ապրիլին սպասվող առավելագույն և նվազագույն օդի ջերմաստիճաններին, ապա Գագիկ Սուրենյանը նշեց, որ առանձին օրերին, երբ հանրապետություն կներթափանցեն արևադարձային տաք օդային հոսանքներ, ապա ցերեկային ժամերին օդի առավելագույն ջերմաստիճանը Շիրակում կհասնի +18․․․+21-ի, Կոտայքի լեռնային գոտիներում՝ +18․․․+20 աստիճանի, Կոտայքի նախալեռներում՝ +22․․․+26-ի, Գեղարքունիքում՝ +18․․․+21-ի, Լոռիում՝ +18․․․+23-ի, Տավուշում՝  +21․․․+26-ի, Արագածոտնի լեռնային գոտիներում +18․․․+20-ի, նույն մարզի նախալեռնային հատվածներում մինչև +25-ի, Արարատյան դաշտում՝ մինչև +26-ի, Վայոց ձորի լեռներում՝ +18․․․+21-ի, նախալեռնային գոտիներում՝ +24․․․+26-ի, Սյունիքի հովտային գոտիներում՝ մինչև +28․․․+30-ի, նույն մարզի նախալեռնային հատվածներում՝ +20․․․+25 և Երևանում՝ մինչև +26 աստիճան։

Ապրիլ ամսին սպասվում է, որ առանձին օրերին հյուսիսային հատվածներից հանրապետություն կներթափանցեն  ցուրտ օդային հոսանքներ։ Այդ դեպքում գիշերային ժամերին նվազագույն օդի ջերմաստիճանը Շիրակում կանխատեսվում է -7․․․-10, Կոտայքի լեռնային գոտիներում՝ -5․․․ -8 աստիճան, Կոտայքի նախալեռներում՝ 0․․․-2, Գեղարքունիքում՝-6․․․-9, Լոռիում՝ -2․․․-7, Տավուշում՝ -2․․․+2, Արագածոտնի լեռնային գոտիներում՝ -5․․․-8, Արարատյան դաշտում և Վայոց ձորի նախալեռնային գոտիներում՝ 0․․․+2, Սյունիքի հովտային գոտիներում +2․․․+5, նախալեռնային հատվածներում՝ 0․․․-5 և Երևանում մինչև 0․․․+2 աստիճան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր