Կենդանակերպի այս նշանների համար մայիսի սկիզբը շատ հաջողակ կլինի, ճակատագիրը նրանց կանաչ լույս կտա          ԱՄՆ-ն կարող է դուրս բերել զորքերը Իտալիայից և Իսպանիայից, Իտալիան մեզ ընդհանրապես չի օգնել, իսկ Իսպանիան իրեն սարսափելի է պահել       ԿԸՀ–ն ընտրություններին առաջադրված 19 ուժից 8–ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել և 48 ժամ է տվել դրանք ուղղելու համար    

26 մար 2024 22:30

Ձյուն, բուք, մառախուղ․ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Ձյուն, բուք, մառախուղ․ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը (բուք է), Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ քաղաք տանող, Բերդ-Ճամբարակ (բուք է) և Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Ջերմուկի խաչմերուկից Սարավան«Զանգեր» ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Գյումրի-Աշոցք, Գյումրի-Մաստարա և Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Սպիտակի, Ստեփանավանի ոլորանները և Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը՝ կցորդիչով բեռնատարների համար:

Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Վարդենյաց լեռնանցքում, Սիսիանի, Ապարանի, Թալինի, Արագածի, Արտաշավանի տարածաշրջաններում, Վարդենիս և Բերդ քաղաքներում տեղում է ձյուն:

Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջան քաղաքում մառախուղ է։

Արագածի, Թալինի, Ապարանի տարածաշրջաններում բուք է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր