ՄԱԿ-ն էլ պետք է հասկանա՝ այն ինչ կատարվում է Ադրբեջանում առաջին հերթին խարան է հենց իր համար          ՀՀ ոչ մի իշխանություն երբեք չի հայտարարել, որ չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը       Տեսանյութ.Սո՛ւս մնացեք, հիմար բաներով դուք եք խաբել այս տարիների ընթացքում․ Լևոն Քոչարյան    

03 ապր 2024 09:46

ՔՊ-ն «մեռել եւ հարություն է առել»․ «Հրապարակ»

ՔՊ-ն «մեռել եւ հարություն է առել»«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին հարցրինք, թե երբ եւ որտեղ է ՔՊ քաղաքական թիմը «մեռել եւ հարություն առել»` խնդրելով մեկնաբանել Արտաշատում Նիկոլ Փաշինյանի խոսքերը: «Օրինակ՝ մի անգամը ես գիտեմ, թե երբ է ՔՊ-ն մեռել․ դա պատերազմից հետո էր` 44-օրյա»,- ասաց նա:

Աղազարյանը ՔՊ-ի մահը «պայմանական» է որակում՝ նշելով, որ ինքն այլ բնութագրում կտար. «Ծնկի էր եկել, բայց ժողովուրդը թիկունքից մոտեցավ մեզ, ասաց՝ բարձրացեք, ճիշտ ուղղությամբ եք գնում: Էդ կարելի է համարել, որ մենք մահացել ենք եւ հարություն ենք առել»:

Այսինքն՝ ուզում եք ասել, որ մեր ժողովուրդը պատերազմը, զոհերը, Արցախի հանձնումը ներել է ձեզ, եւ ինչ կատարվել է, ճիշտ ուղղությո՞ւն է համարում։

Պատգամավորը պատասխանեց․ «․․.Չէ, ո՛չ զոհերն են ճիշտ ուղի, ո՛չ պատերազմը, ճիշտ ուղի է մեր հետեւողական դիրքորոշումը, եւ դրա համար էլ մեզ թիկունքից բարձրացրեց ու ասեց, որ ձեզ վստահում եմ»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 03․ 04․ 24 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր