Հունիսի 3-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Այդքան դյուրին չէ Հայոց Հայրապետին հրաժարական պարտադրելը, մեր դիրքորոշումը չի փոխվելու, շարունակելու ենք մնալ հավատարիմ մեր ծառայությանը, ազգին և հայրենիքին    

05 ապր 2024 23:36

ԱՄՆ-ը հաստատակամ է օգնել Հայաստանին ամրապնդել իր ժողովրդավարությունը և հասնել տնտեսական բարգավաճման

ԱՄՆ-ը հաստատակամ է օգնել Հայաստանին ամրապնդել իր ժողովրդավարությունը և հասնել տնտեսական բարգավաճմանԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը X-ի իր միկրոբլոգում գրառմամբ անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ եռակողմ հանդիպմանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«ԱՄՆ-ը հաստատակամ է օգնել Հայաստանին ամրապնդել իր ժողովրդավարությունը և հասնել տնտեսական բարգավաճման ու ճկունության՝ տարածաշրջանային ինտեգրման միջոցով։ Հայաստանի և ԵՄ ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ես հայտարարեցի մեր հանձնառությունը՝ տրամադրել ավելի քան 65 միլիոն դոլար այս ջանքերի համար»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր