ՌԴ-ն նպատակահարմար չի համարում Ուկրաինայի հարցով բանակցություններին եվրոպական երկրների մասնակցությունը          Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կմնա տնային կալանքի տակ, բայց կկարողանա մասնակցել պատարագների       Իրանը հայտարարել է Իսրայելին զանգվածային հարվածներ հասցնելու մասին՝ ի պատասխան Ալի Լարիջանիի մահվան    

06 ապր 2024 16:09

Իրանի կողմից Իսրայելի տարածքի վրա ուղղակի հարձակումը վատագույն սցենարներից է, որին պատրաստվում է ԱՄՆ-ը.Իրանը պատասխանը կտա հաջորդ շաբաթ

Իրանի կողմից Իսրայելի տարածքի վրա ուղղակի հարձակումը վատագույն սցենարներից է, որին պատրաստվում է ԱՄՆ-ը.Իրանը պատասխանը կտա հաջորդ շաբաթԱՄՆ-ը սպասում է Սիրիայում հյուպատոսարանի վրա հարձակման Իրանի հնարավոր պատասխանին հաջորդ շաբաթ։ Այս մասին ուրբաթ հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի աղբյուրները։

Ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ հարձակումն անխուսափելի է։

Հնարավոր հարձակումը դարձել է նաև Ջո Բայդենի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի քննարկման հիմնական թեման։ Ինչպես նշում է հեռուստաալիքը, Իրանի կողմից Իսրայելի տարածքի վրա ուղղակի հարձակումը վատագույն սցենարներից է, որին պատրաստվում է ԱՄՆ-ը։ Նման հարվածը կարող է հանգեցնել լայնամասշտաբ տարածաշրջանային պատերազմի, նշում է CNN-ը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր