Եթե ասում ենք՝ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է ունենանք անուն, ազգանունը, որտե՞ղ, ո՞նց, ի՞նչ պայմաններում, որպեսզի դա լինի շատ թիրախային
![Եթե ասում ենք՝ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է ունենանք անուն, ազգանունը,, որտե՞ղ, ո՞նց, ի՞նչ պայմաններում, որպեսզի դա լինի շատ թիրախային Եթե ասում ենք՝ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է ունենանք անուն, ազգանունը,, որտե՞ղ, ո՞նց, ի՞նչ պայմաններում, որպեսզի դա լինի շատ թիրախային](https://mail.hayacq.com/uploads/posts/2019-02/1551095460_f5c73cdd39a327_5c73cdd39a368.thumb-770x510.jpg)
Այս մասին «Ազատության» եթերում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
«Մինչև հիմա, մենք այդ անվանական ցանկը չենք կարողացել հավաքել, պետք է կենտրոնանաք այդ ցանկը փաստարկված հավաքագրելու համար: Ունենք թանգարան, ցեղասպանության հետ կապված ամեն ինչ ունենք, գիտաժողովներ, գրքեր, դոկտորական աշխատանքներ, բայց պետք է ունենանք ամենակարևորը՝ այդ միլիոնուկեսի անուն, ազգանունը, որտե՞ղ, ո՞նց, ի՞նչ պայմաններում, որպեսզի դա լինի շատ թիրախային։ Մենք այդ խնդիրը տասնյակ տարիներով չենք լուծել։ Այ հիմա հենց իրական Հայաստանը տալիս է այդ հնարավորությունը նաև ցեղասպանության բաց թողումը դարձնել իրականություն։ Պարզ է չէ՞, որ եթե ասում ենք միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է կարողանանաք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանենք ու դնենք, Ցեղասպանության թանգարանի պատը պետք է լրացված լինի հենց այդ ազգանուններով»,- ասել է Անդրանիկ Քոչարյանը: