«Ժուչոկ» դնող Էլենը Չինարիից է.Ամենազարմանալին այն է, որ Սրբազանն այս ընտանիքին աջակցել է բազմիցս          Ուղիղ.Մեկնարկում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման հանրահավաքը՝ Հանրապետության հրապարակում       Տեսանյութ.Այսօրվա հանրահավաքը կայանալու է. մեր զորակցությունն ենք հայտնում Տավուշի և Լոռու մեր սիրելի հայրենակիցներին    

19 ապր 2024 22:35

Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին

Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասինԲաքուն հայտարարել է, որ Հայաստանը հանձնում է 4 գյուղ, իսկ Երեւանը խոսում է 2,5 գյուղի մասին։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ութերորդ հանդիպման արդյունքը, որի ընթացքում հայկական կողմը տվել է իր համաձայնությունը՝ Տավուշի գյուղերը հանձնելու վերաբերյալ։

«Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Փաշինյանի աշխատակազմից տարածած պարզաբանման մեջ նշված է, թե փաստացի 2,5 գյուղ է հանձնվում Ադրբեջանին։

Հարցին, որ նկարագրված գործընթացով Ադրբեջանը ստանում է 4 գյուղ: Ի՞նչ է ստանում Հայաստանը: Փաշինյանի աշխատակազմից նշել են, թե «Ճշգրտության համար արձանագրենք, որ Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ»։

Մինչդեռ Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղարը Х -ի իր միկրոբլոգում գրել է՝ «երկար սպասված պատմական իրադարձություն։ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանի դելիմիտացիայի հանձնաժողովների 8-րդ հանդիպման արդյունքներով Երեւանը համաձայնել է վերադարձնել 4 «ադրբեջանական գյուղ»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր