Տեսանյութ.Ս. Զատկին հաջորդող կիրակիները խորհրդանշական են, այսօր Զատկի չորրորդ կիրակին է, այն կոչվում է Կարմիր
![Ս. Զատկին հաջորդող կիրակիները խորհրդանշական են, այսօր Զատկի չորրորդ կիրակին է, այն կոչվում է Կարմիր Ս. Զատկին հաջորդող կիրակիները խորհրդանշական են, այսօր Զատկի չորրորդ կիրակին է, այն կոչվում է Կարմիր](https://mail.hayacq.com/uploads/posts/2024-04/1713702616_karmir-kiraki.jpg)
«Տիրոջ աչքում հարգելի է մահն իր սրբերի» (Սաղմ. 115:15): Սակայն այսօր նահատակության անհրաժեշտություն չկա, և արյուն թափելը, մահը, պայքարն ու հաղթանակն այլ իմաստ են ձեռք բերել՝ընդդեմ մեղքի ու չարիքի:
«Չլինի թե հոգնեք և հուսալքվեք, դուք, որ կռվի մեջ դեռ արյուն թափելու չափ չհակառակվեցիք մեղքին», - ասում է Ս. Պողոս առաքյալը (Եբր. 12:3-4) և իբրև պատգամ բոլոր քրիստոնյաներին խրատում. «Նա, որ մեռավ, մեղքի համար մեռավ մեկընդմիշտ, և նա, որ կենդանի է, կենդանի է Աստծո համար: Նույնպես և դուք ձեզ մեռած համարեցեք մեղքի համար, բայց կենդանի՝ Աստծո համար, մեր Տեր Հիսուս Քրիստոսով» (Հռոմ. 6:10-11):